Նիկոս Կապետանիդիս
Նիկոս Կապետանիդիս հուն․՝ Νικόλαος Καπετανίδης | |
---|---|
Ծնվել է | 1889 |
Ծննդավայր | Ռիզե, Ռիզեի մարզ, Թուրքիա |
Մահացել է | 1921 |
Մահվան վայր | Ամասիա, Թուրքիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Phrontisterion of Trapezous? |
Մասնագիտություն | լրագրող և newspaper proprietor |
Նիկոս (Նիկոլաոս) Կապետանիդիս (հունարեն՝ Νίκος (Νικόλαος) Καπετανίδης, անգլ.՝ Nikos (Nikolaos) Kapetanidis, 1889, Ռիզե, Ռիզեի մարզ, Թուրքիա - 1921, Ամասիա, Թուրքիա), հույն լրագրող և թերթի հրատարակիչ, Պոնտայի ամենահայտնի դեմքերից մեկը։ Կախաղան հանվեց քեմալականների, թուրքական ազգային շարժման ներկայացուցիչների կողմից, որի գլխավոր գաղափարախոսը Մուստաֆա Քեմալն էր (ավելի ուշ՝ Աթաթուրքը)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլաոս Կապետանիդիսը ծնվել է 1889 թվականին Ռիզունդա քաղաքում (թուրքերեն՝ Ризе), որն այն ժամանակ Օսմանյան կայսրության կազմում էր (ժամանակակից Թուրքիա)։ Սովորել է Պոնտայի հունական կրթության ազդեցիկ կենտրոնում՝ Տրապիզոնի Ֆրոնտիստիրիոնում, որի ավարտից հետո դարձել է տեղի հունական մամուլի ամենահայտնի լրագրողներից և ակտիվ ներկայացուցիչներից մեկը[1]։
Հրատարակել է իր սեփական Εποχή («Դարաշրջան») թերթը[1]։
Զբաղվել է կրթության հարցերով՝ աջակցելով տեղական դպրոցներում հունարեն լեզվի (դիմոտիկայի) ժողովրդական խոսուն ձևի օգտագործմանը։ Ավելին, Կապետանիդիսը պնդում էր, որ կրթությունը չպետք է գտնվի կրոնական իշխանությունների, մասնավորապես Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքարանի վերահսկողության տակ[1][2]։
Կախաղան է բարձրացվել[3] քեմալականների կողմից Ամասիայում 1921 թվականի սեպտեմբերին Պոնտոսի հույների ցեղասպանության ժամանակ, որը Օսմանյան կայսրության կառավարության նախաձեռնած Փոքր Ասիայի հույների ավելի լայն ցեղասպանության մաս է կազմում[4][5]։
Քեմալի ազգային շարժման կողմից սանձազերծված զանգվածային ոչնչացման քաղաքականության իրականացման ընթացքում Ամասիայում մահապատժի ենթարկված հունական համայնքի այլ հայտնի գործիչների թվում էր նաև քաղաքական գործիչ և գործարար, օսմանյան խորհրդարանի անդամ Մաթֆեոս Քոֆիդիսը (1855-1921)։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի մայիսին Աթենքի Մարուսի շրջանում տեղադրվել է Նիկոս Կապետանիդիսի կիսանդրին՝ քանդակագործ Գագիկ Ալթունյանի կողմից[6][7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Photiadis, Kostas Οι Περί Γλώσσης Αντιλήψεις του Μητροπολίτη Τραπεζούντας Χρύσανθου Φιλιππίδη και ο Εκπαιδευτικός Δημοτικισμός της Εφημερίδας Εποχή (Τραπεζούντα 1920). — University of Western Macedonia. — С. pp. 1, 7–8.
- ↑ «Κοινοτική Δράση». Επιτροπή Ποντιακών Μελετών. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Hofmann, Tessa (2007). «Verfolgung, Vertreibung und Vernichtung der Christen im Osmanischen Reich 1912-1922».
- ↑ Koromēla, Marianna (1991). «Hoi Hellēnes stē Maurē Thalassa: apo tēn epochē tou Chalkou hōs tis arches tou 20ou aiōna».
- ↑ Vergeti, Maria. «Ethno-Regional Identity: The Case of Pontian Greeks».
- ↑ «Την Κυριακή τα αποκαλυπτήρια της προτομής του Νίκου Καπετανίδη στο Μαρούσι». Pontos News. Μαΐου 5, 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Η προτομή του εθνομάρτυρα Ν. Καπετανίδη δεσπόζει σε πλατεία του Αμαρουσίου». Pontos News. Μαΐου 9, 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Αποκαλυπτήρια της Προτομής του εθνομάρτυρα του Ποντιακού Ελληνισμού Νίκου Καπετανίδη». Zougla. Μαΐου 8, 2017.