Նիկոլայ Լուզան
Նիկոլայ Լուզան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Աբինսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գրական անուն | Н. Абин |
Մասնագիտություն | գրող, արձակագիր և պատմաբան |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան և Աբխազիայի Հանրապետություն |
Կրթություն | Խարկովի բարձրագույն ռազմական հրամանատարա-ինժեներական ուսումնարան |
Պարգևներ |
Նիկոլայ Նիկոլաևիչ Լուզան (ռուս.՝ Николай Николаевич Лузан, նոյեմբերի 18, 1962, Աբինսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, արձակագիր, հատուկ ծառայությունների պատմաբան, հակահետախուզության գնդապետ։ Ռուսաստանի գրողների միության անդամ։ Ռուսաստանի ԱԴԾ մրցանակի կրկնակի դափնեկիր, գրականության և արվեստի բնագավառում լավագույն ստեղծագործությունների համար (2009 և 2013), ինչպես նաև մի շարք այլ գրական մրցանակների դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Լուզանը ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 18-ին, Կրասնոդարի երկրամասի Աբինսկ քաղաքում։ 1978-1983 թվականներին սովորել է Խարկովի բարձրագույն ռազմական հրամանատարա-ինժեներական ուսումնարանում։ 1983 թվականից ծառայել է Օրենբուրգի մարզում, ԽՍՀՄ Ստրատեգիակա նշանակության հրթիռային զորքերի զորամասերում զբաղեցրել տարբեր սպայական պաշտոններ, հետագայում Նովոսիբիրսկի հակահետախուզության դաշնային ծառայության բարձրագույն դասընթացներն ավարտելուց հետո ծառայել է Ռուսաստանի ՍՆՀԶ զորամասերում` լինելով ռազմական հակահետախուզության տարբեր օպերատիվ պաշտոններում, հակահետախուզության գնդապետ է։
Ռուսաստանի գրողների միության անդամ է։ Լուզանն իր առաջին գրական փորձը կատարել է եկատերինբուրգյան «Сыщик» թերթում։ Լուզանի գրչին են պատկանում այնպիսի գրքեր ինչպիսիք են` «Ուրվականը կապի դուրս չի գա» (2009), «Ռազմական հակահետախուզություն` գաղտնի պատերազմ» (2010), «Պյորլ-Հարբորի ուրվականը` գաղտնի պատերազմ», ինչպես նաև «Նրա մասին զեկուցել են Ստալինին», «Տասներեք հակահետախուզություն», «Մահ լրտեսին առանց լեգենդների և առասպելների» վիպակները և «Միրաժ օպերացիան» (2013), «Լուբյանկա`սխրագործություններ և ողբերգություններ» (2014), «Drang nach Osten: Գրոհ դեպի արևելք» (2015) քաղաքական դետեկտիվները, «Հակահետախուզություն։ Գաղտնի պատերազմ` հայրենական ռազմական հակահետախուզության գործունեությունը 1918-1991 թվականներին» և «Ռազմական հակահետախուզություն։ Երեկ։ Այսօր։ Վաղը» (2019) վավերագրական հրապարակախոսությունը։
2009 թվականին «Ուրվականը կապի դուրս չի գա» վեպի և 2013 թվականին անվտանգության մարմինների գործունեության մասին գեղարվեստական ստեղծագործությունների շարքի համար և «Նրա մասին զեկուցել են Ստալինին» վիպակի, «Միրաժ օպերացիան» քաղաքական դետեկտիվի, «Հայրենիքին ծառայելիս» և «Մահ լրտեսներին» ռազմական հակահետախուզության մասին պատմվածքների և ակնարկների ժողովածուների համար Նիկոլայ Նիկոլաևիչ Լուզանը արժանացել է Ռուսաստանի ԱԴԾ-ի մրցանակի գրականության և արվեստի բնագավառում լավագույն ստեղծագործությունների համար[1][2]։
2011 թվականին Լուզինի «Ուրվականը կապի դուրս չի գա» (2009) վեպի հիման վրա նկարահանվել է «Ուրվականը» հեռուստասերիալը (ռեժիսոր` Նիկոլայ Վիկտորով), ֆիլմը պատմում է ռուսական հատուկ ծառայությունների մասին, ովքեր կանխել էին «Ясень-М» հրթիռային համակարգի վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տրամադրումը ամերիկացիներին և բացահայտել էին ԿՀՎ-ի «Фантом» մականունով գաղտնի գործակալին[3]։ 2012 թվականին Նիկոլայ Լուզանի կողմից գրված ևս մեկ գիրք էկրան բարձրացավ։ 2012 թվականին «Звезда» հեռուստաալիքով ցուցադրվեց «Արտառազմաճակատային հետախույզներ» ութ մասանոց վավերագրական ֆիլմը СМЕРШ-ի աշխատակիցների մասին (ռեժիսոր Վերա Կիլչևսկայա)։ Ֆիլմի հիմքում ընկած է Լուզանի «Նրա մասին զեկուցել են Ստալինին» գիրքը», իսկ ինքը Լուզանը այդտեղ հանդես եկավ փորձագետի դերում[4]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фантом на связь не выйдет: роман / Н. Лузан (Н. Абин). - Москва : Кучково поле : Военная кн., 2009 г. — 365 с. — ISBN 978-5-9950-0061-7
- Военная контрразведка: тайная война / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2010 г. — 350 с. — ISBN 978-5-9950-0067-9
- Грузия: утраченные иллюзии / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2011 г. — 351 с. — ISBN 978-5-9950-0173-7
- Военная контрразведка: тайная война / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2011 г. — 350 с. — ISBN 978-5-9950-0180-5
- Фантом: основано на реальных событиях / Николай Лузан. - Москва : Известия, 2012 г. — 292 с. — ISBN 978-5-206-00856-2
- Призрак Пёрл-Харбора: тайная война / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2013 г. — 381 с. — ISBN 978-5-9950-0261-1
- Операция «Мираж»: политический детектив / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2013 г. — 331 с. — ISBN 978-5-9950-0337-3
- О нем доложили Сталину: повесть / [Н. Н. Лузан]. - Москва : Кучково поле, 2013 г. — 317 с. — ISBN 978-5-9950-0296-3
- Чертова дюжина контрразведки / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2013 г. — 302 с. — ISBN 978-5-9950-0351-9
- Смерш без легенд и мифов / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2013 г. — 301 с. — ISBN 978-5-9950-0285-7
- Лубянка: подвиги и трагедии / Николай Лузан. - Москва : СВР-Медиапроекты, 2014 г. — 398 с. — ISBN 978-5-905667-31-2
- Фантом / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2015 г. — 668 с. — ISBN 978-5-9906488-1-4
- Кто, если не мы / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2015 г. — 344 с. — ISBN 978-5-9905755-8-5
- Смерш. Без легенд и мифов / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2015 г. — 313 с. — ISBN 978-5-9905756-8-4
- Между молотом и наковальней / Николай Лузан. - Изд. перераб. и доп. - Москва : Изд. дом "Аргументы недели", 2015 г. — 508 с. — ISBN 978-5-990-5756-9-1
- Drang nach Osten. Натиск на Восток / Николай Лузин. - Москва : Аргументы недели, 2015 г. — 326 с. — ISBN 978-5-9906489-0-6
- Смерш. Один в поле воин / Николай Лузан. - Москва, 2015 г. — 315 с. — ISBN 978-5-9905756-5-3
- Сталин. Операция "Ринг" / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2016 г. — 299 с. — ISBN 978-5-9907491-3-9
- Сталин. От "экса" до "Утки" / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2016 г. — 313 с. — ISBN 978-5-9907490-6-1
- Окаянные девяностые / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2017 г. — 347 с. — ISBN 978-5-9908778-6-3
- Сталин. Охота на "медведя" / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2017 г. — 283 с. — ISBN 978-5-9908777-2-6
- Охота на Шайтана: по следу банды террористов Доку Умарова / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2017 г. — 419 с. — ISBN 978-5-9950-0842-2
- Три жизни Ибрагима Аганина. СМЕРШ. Найти и покарать / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2017 г. — 381 с. — ISBN 978-5-9950-0882-8
- Военная контрразведка. Вчера. Сегодня. Завтра / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2019 г. — 444 с. — ISBN 978-5-6042365-8-1
- Контрразведка. Тайная война: деятельность отечественной военной конрразведки с 1918 по 1991 год / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2019 г. — 220 с. — ISBN 978-5-6040607-6-6
- Скрипаль. Березовский. Пешки в большой игре / Николай Скрипаль. - Москва : Аргументы недели, 2019 г. — 330 c. — ISBN 978-5-6042364-2-0
- Чертова дюжина контрразведки / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2019 г. — 284 с. — ISBN 978-5-9905756-7-7[5]
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի ԱԴԾ-ի մրցանակի կրկնակի դափնեկիր, գրականության և արվեստի բնագավառում լավագույն ստեղծագործությունների համար (2009[1] և 2013[2]),
- Ա. Գրիբոեդովի անվան գրական մրցանակ (2008),
- «Մենք հպարտ ենք մեր հայրենիքով» լրագրողական և բանաստեղծական ստեղծագործությունների Համառուսաստանյան մրցանակի դափնեկիր (2004)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Подведены итоги Конкурса ФСБ России на лучшие произведения литературы и искусства о деятельности органов федеральной службы безопасности 2009 года». ФСБ. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ 2,0 2,1 «Подведены итоги Конкурса ФСБ России на лучшие произведения литературы и искусства о деятельности органов федеральной службы безопасности 2013 года». ФСБ. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Фантом». Ruskino.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Всё о тайнах контрразведки». МЦРБ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Лузан, Николай Николаевич». РГБ. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Всё о тайнах контрразведки». МЦРБ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- «Николай Лузан, контрразведчик, писатель: «Против духовной и нравственной силы народа любое оружие — ничто»». Новости Марий Эл. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- «"Тайная" жизнь контрразведчика Военный, а в свободное время - писатель». Марийская правда. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.