Նիկոլայ Լուզան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Լուզան
Ծնվել էնոյեմբերի 18, 1962(1962-11-18) (61 տարեկան)
ԾննդավայրԱբինսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունН. Абин
Մասնագիտությունգրող, արձակագիր և պատմաբան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան և  Աբխազիայի Հանրապետություն
ԿրթությունԽարկովի բարձրագույն ռազմական հրամանատարա-ինժեներական ուսումնարան
Պարգևներ
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մրցանակ

Նիկոլայ Նիկոլաևիչ Լուզան (ռուս.՝ Николай Николаевич Лузан, նոյեմբերի 18, 1962(1962-11-18), Աբինսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, արձակագիր, հատուկ ծառայությունների պատմաբան, հակահետախուզության գնդապետ։ Ռուսաստանի գրողների միության անդամ։ Ռուսաստանի ԱԴԾ մրցանակի կրկնակի դափնեկիր, գրականության և արվեստի բնագավառում լավագույն ստեղծագործությունների համար (2009 և 2013), ինչպես նաև մի շարք այլ գրական մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Լուզանը ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 18-ին, Կրասնոդարի երկրամասի Աբինսկ քաղաքում։ 1978-1983 թվականներին սովորել է Խարկովի բարձրագույն ռազմական հրամանատարա-ինժեներական ուսումնարանում։ 1983 թվականից ծառայել է Օրենբուրգի մարզում, ԽՍՀՄ Ստրատեգիակա նշանակության հրթիռային զորքերի զորամասերում զբաղեցրել տարբեր սպայական պաշտոններ, հետագայում Նովոսիբիրսկի հակահետախուզության դաշնային ծառայության բարձրագույն դասընթացներն ավարտելուց հետո ծառայել է Ռուսաստանի ՍՆՀԶ զորամասերում` լինելով ռազմական հակահետախուզության տարբեր օպերատիվ պաշտոններում, հակահետախուզության գնդապետ է։

Ռուսաստանի գրողների միության անդամ է։ Լուզանն իր առաջին գրական փորձը կատարել է եկատերինբուրգյան «Сыщик» թերթում։ Լուզանի գրչին են պատկանում այնպիսի գրքեր ինչպիսիք են` «Ուրվականը կապի դուրս չի գա» (2009), «Ռազմական հակահետախուզություն` գաղտնի պատերազմ» (2010), «Պյորլ-Հարբորի ուրվականը` գաղտնի պատերազմ», ինչպես նաև «Նրա մասին զեկուցել են Ստալինին», «Տասներեք հակահետախուզություն», «Մահ լրտեսին առանց լեգենդների և առասպելների» վիպակները և «Միրաժ օպերացիան» (2013), «Լուբյանկա`սխրագործություններ և ողբերգություններ» (2014), «Drang nach Osten: Գրոհ դեպի արևելք» (2015) քաղաքական դետեկտիվները, «Հակահետախուզություն։ Գաղտնի պատերազմ` հայրենական ռազմական հակահետախուզության գործունեությունը 1918-1991 թվականներին» և «Ռազմական հակահետախուզություն։ Երեկ։ Այսօր։ Վաղը» (2019) վավերագրական հրապարակախոսությունը։

2009 թվականին «Ուրվականը կապի դուրս չի գա» վեպի և 2013 թվականին անվտանգության մարմինների գործունեության մասին գեղարվեստական ստեղծագործությունների շարքի համար և «Նրա մասին զեկուցել են Ստալինին» վիպակի, «Միրաժ օպերացիան» քաղաքական դետեկտիվի, «Հայրենիքին ծառայելիս» և «Մահ լրտեսներին» ռազմական հակահետախուզության մասին պատմվածքների և ակնարկների ժողովածուների համար Նիկոլայ Նիկոլաևիչ Լուզանը արժանացել է Ռուսաստանի ԱԴԾ-ի մրցանակի գրականության և արվեստի բնագավառում լավագույն ստեղծագործությունների համար[1][2]։

2011 թվականին Լուզինի «Ուրվականը կապի դուրս չի գա» (2009) վեպի հիման վրա նկարահանվել է «Ուրվականը» հեռուստասերիալը (ռեժիսոր` Նիկոլայ Վիկտորով), ֆիլմը պատմում է ռուսական հատուկ ծառայությունների մասին, ովքեր կանխել էին «Ясень-М» հրթիռային համակարգի վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տրամադրումը ամերիկացիներին և բացահայտել էին ԿՀՎ-ի «Фантом» մականունով գաղտնի գործակալին[3]։ 2012 թվականին Նիկոլայ Լուզանի կողմից գրված ևս մեկ գիրք էկրան բարձրացավ։ 2012 թվականին «Звезда» հեռուստաալիքով ցուցադրվեց «Արտառազմաճակատային հետախույզներ» ութ մասանոց վավերագրական ֆիլմը СМЕРШ-ի աշխատակիցների մասին (ռեժիսոր Վերա Կիլչևսկայա)։ Ֆիլմի հիմքում ընկած է Լուզանի «Նրա մասին զեկուցել են Ստալինին» գիրքը», իսկ ինքը Լուզանը այդտեղ հանդես եկավ փորձագետի դերում[4]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фантом на связь не выйдет: роман / Н. Лузан (Н. Абин). - Москва : Кучково поле : Военная кн., 2009 г. — 365 с. — ISBN 978-5-9950-0061-7
  • Военная контрразведка: тайная война / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2010 г. — 350 с. — ISBN 978-5-9950-0067-9
  • Грузия: утраченные иллюзии / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2011 г. — 351 с. — ISBN 978-5-9950-0173-7
  • Военная контрразведка: тайная война / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2011 г. — 350 с. — ISBN 978-5-9950-0180-5
  • Фантом: основано на реальных событиях / Николай Лузан. - Москва : Известия, 2012 г. — 292 с. — ISBN 978-5-206-00856-2
  • Призрак Пёрл-Харбора: тайная война / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2013 г. — 381 с. — ISBN 978-5-9950-0261-1
  • Операция «Мираж»: политический детектив / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2013 г. — 331 с. — ISBN 978-5-9950-0337-3
  • О нем доложили Сталину: повесть / [Н. Н. Лузан]. - Москва : Кучково поле, 2013 г. — 317 с. — ISBN 978-5-9950-0296-3
  • Чертова дюжина контрразведки / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2013 г. — 302 с. — ISBN 978-5-9950-0351-9
  • Смерш без легенд и мифов / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2013 г. — 301 с. — ISBN 978-5-9950-0285-7
  • Лубянка: подвиги и трагедии / Николай Лузан. - Москва : СВР-Медиапроекты, 2014 г. — 398 с. — ISBN 978-5-905667-31-2
  • Фантом / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2015 г. — 668 с. — ISBN 978-5-9906488-1-4
  • Кто, если не мы / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2015 г. — 344 с. — ISBN 978-5-9905755-8-5
  • Смерш. Без легенд и мифов / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2015 г. — 313 с. — ISBN 978-5-9905756-8-4
  • Между молотом и наковальней / Николай Лузан. - Изд. перераб. и доп. - Москва : Изд. дом "Аргументы недели", 2015 г. — 508 с. — ISBN 978-5-990-5756-9-1
  • Drang nach Osten. Натиск на Восток / Николай Лузин. - Москва : Аргументы недели, 2015 г. — 326 с. — ISBN 978-5-9906489-0-6
  • Смерш. Один в поле воин / Николай Лузан. - Москва, 2015 г. — 315 с. — ISBN 978-5-9905756-5-3
  • Сталин. Операция "Ринг" / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2016 г. — 299 с. — ISBN 978-5-9907491-3-9
  • Сталин. От "экса" до "Утки" / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2016 г. — 313 с. — ISBN 978-5-9907490-6-1
  • Окаянные девяностые / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2017 г. — 347 с. — ISBN 978-5-9908778-6-3
  • Сталин. Охота на "медведя" / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2017 г. — 283 с. — ISBN 978-5-9908777-2-6
  • Охота на Шайтана: по следу банды террористов Доку Умарова / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2017 г. — 419 с. — ISBN 978-5-9950-0842-2
  • Три жизни Ибрагима Аганина. СМЕРШ. Найти и покарать / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2017 г. — 381 с. — ISBN 978-5-9950-0882-8
  • Военная контрразведка. Вчера. Сегодня. Завтра / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2019 г. — 444 с. — ISBN 978-5-6042365-8-1
  • Контрразведка. Тайная война: деятельность отечественной военной конрразведки с 1918 по 1991 год / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2019 г. — 220 с. — ISBN 978-5-6040607-6-6
  • Скрипаль. Березовский. Пешки в большой игре / Николай Скрипаль. - Москва : Аргументы недели, 2019 г. — 330 c. — ISBN 978-5-6042364-2-0
  • Чертова дюжина контрразведки / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2019 г. — 284 с. — ISBN 978-5-9905756-7-7[5]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի ԱԴԾ-ի մրցանակի կրկնակի դափնեկիր, գրականության և արվեստի բնագավառում լավագույն ստեղծագործությունների համար (2009[1] և 2013[2]),
  • Ա. Գրիբոեդովի անվան գրական մրցանակ (2008),
  • «Մենք հպարտ ենք մեր հայրենիքով» լրագրողական և բանաստեղծական ստեղծագործությունների Համառուսաստանյան մրցանակի դափնեկիր (2004)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Подведены итоги Конкурса ФСБ России на лучшие произведения литературы и искусства о деятельности органов федеральной службы безопасности 2009 года». ФСБ. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  2. 2,0 2,1 «Подведены итоги Конкурса ФСБ России на лучшие произведения литературы и искусства о деятельности органов федеральной службы безопасности 2013 года». ФСБ. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  3. «Фантом». Ruskino.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  4. «Всё о тайнах контрразведки». МЦРБ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  5. «Лузан, Николай Николаевич». РГБ. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]