Ներկաքողարկում
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ներկաքողարկումը կամ քողարկաներկումը նյութերի, գունավորման կամ տեսողական խաբկանքների միջոցով ռազմական քողարկման տեսակ է։
Անվանումը և պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուֆլյաժ բառը ծագում է ֆրանսերեն "կամուֆլյաժ"՝ (camouflage) "քողարկում" բառից։ Առաջին Աշխարհամարտի տարիներին դրանք պարզունակ նախշերով քողարկումներ էին՝ 2-8 գույնով։ Իսկ ամենաօգտագործվող քողարկումը շարունակում էր մնալ խակին, իր բազմաթիվ երանգային ձևափոխումներով։
Քողարկանախշերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենահայտնի քողարկանախշերից են գերմանական Flecktarn, ֆրանսական Lizard, ամերիկյան Woodland և այլ քողարկանախշերը։ 2000-2010 թթ. հայկական բանակն օգտագործում էր հայկական Woodland-ը։ Հայկական բանակը 2010 թվականից անցել է հայկական բանակի թվային քողարկանախշին, որն ամերիկյան MARPAT-ին նմանության համար կոչում են նաև ARMPAT: