Jump to content

Flecktarn

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանացի զինվորները զինավարժության ժամանակ Բոսնիա և Հերցեգովիանայում

Ֆլեքտեռն (գերմ.՝ Flecktarn, կոչվում է նաև Ֆլեքտեռն-մուստեր (գերմ.՝ Flecktarnmuster), Ֆլեկենտառն (գերմ.՝ Fleckentarn) կամ պարզապես Ֆլեք (գերմ.՝ Fleck), 3-, 4-, 5- կամ 6-գույնանի «պայթուցիչ» քողարկաներկման նախշ։ Կետերի օգտագործումն ստեղծում է աղմկային էֆեկտ, որը վերացնում է տարբեր գույների միջև եղած հստակ սահմաններն այնպես, ինչպես շերտերը նորագույն քողարկաներկումներում։ Քողարկանախշը մշակվել է բարեխառն կլիմայի խառնանտառների պայմաններում օգտագործելու համար։ Գոյություն ունի գույների փոխման միջոցով անապատի համար հարմարեցված տարբերակ՝ «Tropentarn»։

Platanenmuster (ամառային կողմ) 1937 թվականի վաղ տարբերակում
Platanenmuster (աշնանային կողմ) 1937 թվականի վաղ տարբերակում

Երրորդ ռայխն անցկացրել է փորձեր նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը, և արդեն պատերազմի ժամանակ բանակային որոշ ստորաբաժանումներ օգտագործել են քողարկաներկման «բեկորային» գունավորումներ[1]։ ՍՍ ռազմական ստորաբաժանումները, սկսած 1935 թվականից, փորձեր են կատարել տարբեր գունավորումներ։ Քողարկման առաջին և հետագա բազմաթիվ տարբերակներ ՍՍ-ի համար մշակել է պրոֆեսոր Յոհան Օտտո Շիկը (գերմ.՝ Johann Georg Otto Schick

  • Platanenmuster (1937-1942) – գարուն-ամառ և աշուն-ձմեռ տարբերակներ
  • Rauchtarnmuster (1939-1944) – գարուն-ամառ և աշուն-ձմեռ տարբերակներ
  • Palmenmuster (շուրջ 1941 – ?) – գարուն-աշուն տարբերակներ
  • Beringtes Eichenlaubmuster (1942–1945) – (կաղնու տերև «Բ»)
  • Eichenlaubmuster (1943–1945) – գարուն-ամառ և աշուն-ձմեռ (կաղնու տերև «Ա»)
  • Erbsenmuster (1944 to 1945) – ստեղծվել է ՍՍ-ում մյուս բոլոր գունատարբերակներին փոխարինելու համար
  • Leibermuster (1945)

Գերմանական քողարկաներկումների բոլոր տարբերակների անվանումները բնօրինակ չեն, բացառությամբ «Leibermuster»-ի[2][3]։

Ժամանակակից Flecktarn

[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին գերմանական բունդեսվերը մշակել է քողարկաներկման նախշերի մի քանի նախատիպեր միագույն moleskin-ը փոխարինելու նպատակով փորձարկումների համար[1]։ Առնվազն չորս տարբեր քողարկանախշեր փորձարկվել են 1976 թվականի զինավարժությունների ժամանակ[1]։

Ժամանակակից գերմանական Flecktarn, որը ներկայացվել է 1990 թվականին

Ներկայացված տարբերակներից ընտրվել է այն, որը ներկայում հայտնի է որպես Flecktarn։ Այդ բառն ստեղծվել է գերմաներեն Fleck (կետ, բիծ, գունավորում) և Tarnung (քողարկաներկում) բառերից։ Բունդեսվերը պահպանել է իր կանաչ համազգեստն առնվազն մինչև 1980-ական թվականները։ Flecktarn-ը լայնորեն ներկայացվել է միայն 1990 թվականին՝ 1988 թվականին սկսված փորձարկումներից հետո։

Գերմանիայում Flecktarn քողարկանախշն օգտագործվում է հետևակի, ռազմաօդային ուժերի բոլոր ստորաբաժանումների, նավատորմի որոշ ստորաբաժանումների և նույնիսկ բժշկական ծառայության (Sanitätsdienst) կողմից։ Այն օգտագործվում է նաև Ավստրիայի զինված ուժերի դիպուկահարների, Բելգիայի հետևակայինների ու դեսանտների շրջանում։ Ֆրանսիայն Flecktarn-ը փորձարկել է, բայց հրաժարվել է դրանից։ Նիդեռլանդները նույնպես հրաժարվել է ենթադրաբար «չափազանց ագրեսիվ» գունավորման պատճառով։ Flecktarn-ը դիտվել է որպես ՍՍ զորքերի քողարկաներկումների վիճելի ու ոչ խրախուսելի նմանակում, որում նույնպես օգտագործել են տարբեր գույների կետեր ու բծեր[1]։

Flecktarn-ը հիմք է ծառայել անապատային քողարկաներկման (Tropentarn)[4], դանիական T/78 և M/84 քողարկաներկումների, այդ թվում նաև դանիական քողարկաներկման անապատային տարբերակի, ինչպես նաև մի շարք այլ երկրների քողարկաներկումների համար։ Flectarn-ի մի տարբերակն օգտագործում է Ռուսաստանի բանակը, Չինաստանի բանակը Տիբեթում, ինչպես նաև մի շարք ոստիկանական ստորաբաժանումներ Լեհաստանում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Newark, Tim Camouflage. — Thames and Hudson, 2007. — С. 133–134, 157. — ISBN 978-0-500-51347-7
  2. Richardson, 1945
  3. «Камуфляж войск СС». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  4. «Uniformen der Bundeswehr» (գերմաներեն). Bundeswehr. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  5. SZOŁUCHA, BARTOSZ. «New Uniforms for Metro PD». special-ops.pl (Polish). MEDIUM Group. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]