Նատալյա Վալերիևնա Աննենկո (ամուսնությունից հետո Նատալյա Դելլեր) (անգլ.՝ Natalia Deller, ապրիլի 17, 1964(1964-04-17), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդուհին։ Վադիմ Կարկաչովի հետ զուգախաղում նա 1982-ի երիտասարդների աշխարհի առաջնությունների չեմպիոնն է և ավելի վաղ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոնը։ Միջազգային դասի ԽՍՀՄ սպորտի վարպետ։ Ներկայումս գեղասահքի մարզիչ է։ Ապրում և աշխատում է ԱՄՆ-ում։
Սիրողական կարիերայի ավարտից հետո Նատալիան 4-րդ եթերաշրջանը հանդես է եկել «Stars on Ice» շոուում։
Նատալիան ամուսնացած է եղել գեղասահորդ Պյոտր Չերնիշևի հետ։ 7 տարի անց նրանք բաժանվեցին[1]։ Նատալիա Աննենկոն երկրորդ անգամ ամուսնացել է ամերիկացու հետ և ունեցել 2 երեխա։