Jump to content

Նախիջևանի պետական տեխնիկական քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախիջևանի պետական տեխնիկական քոլեջ
ադրբ.՝ Naxçıvan Dövlət Texniki Kolleci
ՏեսակՄիջին մասնագիտական կրթական հաստատություն
Միջազգային անվանումNakhchivan State Technical College
Նախկին անվանումներՇահմահմուդի սովխոզ տեխնիկ
Հիմնադրված է1925 թվական
Ուսանողներ429 (2016 թվականի դրությամբ)
Ընդհանուր անձնակազմ37 (2016 թվականի դրությամբ)
ԵրկիրԱդրբեջան
ՏեղագրությունՆախիջևան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՀասցեՀամալասարանական ավան, Նախիջևան

Նախիջևանի պետական տեխնիկական քոլեջ (ադրբ.՝ Naxçıvan Dövlət Texniki Kolleci), միջին մասնագիտական պետական քոլեջ Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Նախիջևանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախիջևանի պետական տեխնիկական քոլեջը հիմնադրվել է 1925 թվականին։ 1972 թվականին միացվել է Շահմահմուդի գյուղական տնտեսությանը՝ վերանվանվելով Շահմահմուդի սովխոզ տեխնիկում։ 2002 թվականից ուսումնական հաստատությունը վերանվանվել է Նախիջևանի պետական տեխնիկական քոլեջ[1]։

Կրթական ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա դրությամբ քոլեջում դասավանդվում են 6 մասնագիտություններ՝ «Ճանապարհային երթևեկության կազմակերպում», «Տրանսպորտային բեռնափոխադրումներ», «Անասնաբուժություն», «Հաշվապահական հաշվառում», «Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում», «Բանկային գործ»[1]։

Ուսանողադասախոսական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դրությամբ պետական տեխնիկական քոլեջում առկա համակարգում սովորել են 358, իսկ հեռակա համակարգում՝ 71 ուսանող։ Ուսումնական հաստատության դասախոսական կազմը բաղկացած է 37 անձից[1]։

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախիջևանի պետական տեխնիկական քոլեջը տարբեր ժամանակներում ավարտել են մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում՝ Հասան Աբդուլայև, պրոֆեսոր Յունուս Սաֆարով, Հաջի Հաջիևը, Փաշա Զամանովը, Խորհրդային Միության հերոս Գազանֆեր Ակբերովը, սոցիալիստական աշխատանքի հերոս Մամեդ Ասկերովը, Նարի Գուլիևը և այլք[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]