Նազիհա Ռեջիբա
Նազիհա Ռեջիբա | |
---|---|
Ծնվել է | 20-րդ դար |
Քաղաքացիություն | Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ և Թունիս |
Մասնագիտություն | լրագրող |
Ամուսին | Mokhtar Jallali? |
Կուսակցություն | Հանրապետական կոնգրես |
Պարգևներ և մրցանակներ | |
Naziha Réjiba Վիքիպահեստում |
Նազիհա Ռեջիբա (Թունիսյան արաբերեն՝ نزيهة رجيبة), նաև հայտնի է որպես Օմ Զիադ (թունիսյան արաբերեն՝ أم زياد), թունիսցի լրագրող։ Խմբագրում է Kalima առցանց ամսագիրը[1]։
2000 թվականին Ռեջիբան Սիհեմ Բենսեդրինի հետ հիմնադրել է Kalima ամսագիրը։ 2001 թվականին Ռեջիբան և Բենսեդրինը հիմնադրել են Observatoire de la Liberté de la Presse, de L'Edition et de la Création (Մամուլի, հրատարակչության և ստեղծարարության ազատության կենտրոն) խումբը, որը նպաստում է մամուլի ազատությանը և արգելված է Թունիսում[1]։
Ռեջիբան բազմիցս հետապնդվել է Թունիսի կառավարության կողմից։ Նա բազմաթիվ անգամներ հարցաքննվել է ոստիկանության կողմից և գտնվում է մշտական հսկողության ներքո։ Բացի այդ, նրա Kalima ամսագիրը արգելափակված է Թունիսում։ 2007 թվականին Ռեջիբան ստացել է մի շարք անանուն սպառնալիքներ, եղել է արատավոր արշավի թիրախում, որը նրա ամուսնու անպարկեշտ, կեղծված լուսանկարներ է տարածել։ 2008 թվականին վանդալները կոտրել են Kalima-ի ինտերնետային էջը՝ փակելով այն։ Ռաջիբան հոդվածում մեղադրել է կառավարությանը վանդալիզմի համար պատասխանատու լինելու մեջ և կանչվել է դատարան[1]։
2009 թվականին Լրագրողների պաշտպանության կոմիտեից Ռաջիբան ստացել է Մամուլի ազատության միջազգային մրցանակ։ Մրցանակը շնորհվում է այն լրագրողներին, որոնք քաջություն են ցուցաբերում մամուլի ազատության պաշտպանության, հարձակումների, սպառնալիքների կամ բանտարկության ժամանակ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Naziha Réjiba, Tunisia, Kalima - Awards - Committee to Protect Journalists». Cpj.org. 2009 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «CPJ to honor brave international journalists». Committee to Protect Journalists. 2010 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.