Նա վերստին այստեղ է
Նա վերստին այստեղ է Er ist wieder da | |
---|---|
Հեղինակ | Թիմուր Վերմեշ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | satirical fiction? |
Թեմա | Ադոլֆ Հիտլեր |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Կերպար(ներ) | Ադոլֆ Հիտլեր |
Հրատարակիչ | Eichborn Verlag? |
Հրատարակման տարեթիվ | 2012 |
Er ist wieder da Վիքիպահեստում |
«Նա վերստին այստեղ է» (գերմ.՝ Er ist wieder da), հունգարական ծագմամբ գերմանացի գրող և լրագրող Թիմուր Վերմեշի (գերմ.՝ Timur Vermes) առաջին վեպը, որը լույս է տեսել 2012 թվականին և վաճառվել միլիոնից ավել նմուշով։ Վեպի անգլերեն և ռուսերեն թարգմանությունները հրատարակվել են 2014 թվականին[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին բեռլինյան պուրակում ուշքի է գալիս Ադոլֆ Հիտլերը։ Սկզբում նա չի հիշում, թե ինչպես է հայտնվել ապագայում։ Նրան հայտնի չէ, թե ինչու չկա ռմբակոծություն, նրան ոչ մեկը չի ճանաչում, և ամենուրեք փախստականեր են։ Շուտով նա թերթերի կրպակ է նկատում, որտեղ տեսնում է, որ արդեն 21-րդ դարն է։ Նրա ժամանակավոր կացարանն ապահովում էր կրպակի աշխատողը, որը Հիտլերին շփոթում է անտուն դերասանի հետ։ Շատ ժամանակ չանցած՝ նրան նկատում են պրոդյուսերները, որոնց շնորհիվ նա դառնում է Յություբի և հեռուստատեսության աստղ[2]։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 - «Նա վերստին այստեղ է» (գերմ.՝ Er ist wieder da), ռեժիսոր՝ Դավիդ Վենենդտ (գերմ.՝ David Wnendt)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.algemeiner.com/2013/01/07/german-comic-novel-about-hitler-becomes-bestseller/#
- ↑ Oltermann P. (2014 թ․ մարտի 23). «Germany asks: is it OK to laugh at Hitler?» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նա վերստին այստեղ է» հոդվածին։ |
|