Յուրի Նավոյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Յուրի Նավոյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1969 (55 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1993) |
Մասնագիտություն | հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Պարգևներ և մրցանակներ |
Յուրի Լյուդվիգի Նավոյան (մարտի 1, 1969), հայ հասարակական և քաղաքական գործիչ, քաղաքագետ, Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասարակական-քաղաքական գործիչ և քաղաքագետ Յուրի Նավոյանը ծնվել է 1969 թ.: Հանդիսանում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի և ՌԴ Դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ։ Ավարտել է նաև Եվրոպայի Խորհրդի քաղաքագիտական դասընթացը (Ստրասբուրգ), Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը, փորձաշրջան է անցել Հարվարդի համալսարանի իրավաբանական դպրոցում (Բոստոն), Շվեդիայում և Դանիայում։
Յուրի Նավոյանը երկար ժամանակ զբաղվում է միջազգային հարաբերություններով, հայ-ռուսական համագործակցությամբ, հայկական սփյուռքի խնդիրներով։ Տարբեր տարիների նա ղեկավարել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Սփյուռքի բաժինը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը, իսկ 2017 թ. ապրիլին համախոհ քաղաքագետների հետ միասին հիմնադրել է Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միջպետական հարաբերությունների զարգացմանն ուղղված երկարամյա հասարակական-քաղաքական գործունեության համար Յուրի Նավոյանը պարգևատրվել է ՌԴ Նախագահ Վ. Պուտինի Շնորհակալական նամակով, Հայաստանի «Մովսես Խորենացի» մեդալով, ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալով, Հայաստանի արտաքին գործերի նախարարության Պատվո մեդալով, ՌԴ արտաքին գործերի նախարարության «Համագործակցության համար» մեդալով, Հայաստանի սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով։ Նրա արժանիքները գնահատված են նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի Շնորհակալական նամակով, ՌԴ Նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի «Արժանիքների համար» մեդալով, ԱՊՀ երկրների «Գիտական հետազոտությունների և հայրենակիցներին աջակցության համար» պատվո նշանով, Ռուսաստանի գրողների միության «Ալեքսանդր Գրիբոյեդով» մեդալով և այլ պարգևներով։