Յուրի Ալեքսանյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Ալեքսանյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | հուլիսի 9, 1938 |
---|---|
Ծննդավայր | Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 15, 2023 (85 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961) |
Մասնագիտություն | իմունաբան և մոլեկուլային կենսաբան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1993) և ակադեմիկոս (1996) |
Պարգևներ |
Յուրի Թադևոսի Ալեքսանյան (հուլիսի 9, 1938, Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 15, 2023), հայ իմունաբան, մոլեկուլային կենսաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1993), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1961 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ 1968-1986 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտի մոլեկուլա-բջջային իմունաբանության լաբորատորիայի վարիչ, 1986-2006 թվականներին՝ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն։
1989 թվականից եղել է Մոլեկուլային կենսաբանների, համաճարակաբանների և մակաբուծաբանների համամիութենական միության անդամ[2]։
ՌԴ բնական ԳԱ (2000), Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի (2000) անդամ։ 2007 թվականից ՀՀ առողջապահության նախարարության Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության հետազոտական ինստիտուտի տնօրենի խորհրդական-ինստիտուտի գիտական խորհրդական նաև Համաճարակաբանության և իմունաբանության լաբորատորիայի ղեկավար (2006)[3]։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավելի քան 230 գիտական աշխատությունների հեղինակ է[4]։ Գիտական գործունեությունը նվիրված է ուռուցքային բջիջների իմունոլոգիային երկարատև կուլտիվացիայի և հիբրիդիզացիայի ընթացքում, իմունային պատասխանի կարգավորմանը, բջջի մոլեկուլային կենսաբանությանը, վարակիչ հիվանդությունների համաճարակաբանությանը[2]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի անդամ (2000):*
- Մարդու և բնության պահպանության և էկոլոգիայի գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ (2002)։
- «Արարատ» միջազգային ակադեմիայի իսկական անդամ (2003)։
- ՀՀ առողջապահության նախարարության Գիտական բժշկական խորհրդի իսկական անդամ։
- ՀՀ ԳԱԱ Միկրոկենսաբանության ինստիտուտին կից մասնագիտացված խորհրդի անդամ։
- «Медицинская паразитология и паразитарные болезни» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։
- «Медицинская наука Армении» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։
- «Журнал микробиологии, эпидемиологии и иммунологии» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հանրամատչելի իմունոլոգիա, Ե., 1979 (համահեղինակ)[5]։
- Иммунобиология культивируемых опухолевых и гибридных клеток, Е., 1985.
- Интерфероны в онкологии / Л. Мкртчян, Л. А. Камалян; Спец. ред. Ю. Т. Алексанян; Предисл. В. Жданов, Ереван, Айастан, 1989.
- Ինչ են պատմում մեր գեները։ [Ժառանգաբանական պրոբլեմներ], Ռ. Հարությունյան, Ն. Քոչար, Գրախոս.՝ Յու. Թ. Ալեքսանյան, խմբագիր՝ Ռ. Ս. Ումրշատյան, Տեխնիկական նկարիչ՝ Ֆ. Ա. Պարոնյան, Երևան, «Հայաստան», 1989։
- Иммунный ответ культивируемых лимфоцитов и получение гибридов, продуцирующих человеческие моноклональные антитела, Е., 1995 (համահեղինակ)[5].
- II ուսանողական գիտաժողով նվիրված պրոֆեսոր Ռաֆայել Սամվելի Մամիկոնյանի հիշատակին։ Թեզիսներ, Հայկական բժշկական ինստիտուտ, Հայկական բժշկական ինստիտուտ, ուսանողական գիտաժողով (2, 1998, Երևան) | Ալեքսանյան Յուրի Թադևոսի, Հայկական բժշկական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1998:
- Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության արդիական հարցերը։ Ինստիտուտի 80-ամյակին նվիրված գիտական կոնֆերանսի նյութեր։ ՀՀ ԱՆ, Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ։ Ալեքսանյան Յուրի Թադևոսի, Առողջապահության նախարարություն ՀՀ, Երևան, Հրազդան, 2003։
- Актуальные вопросы эпидемиологии инфекционных болезней: Материалы науч. конференции, посвящ. 80-летию ин-та / [Отв. ред. Ю. Т. Алексанян] , НИИ эпидемиологии, вирусологии и медицинской паразитологии им. А. Б. Алексаняна МЗ РА., Ереван, [Б. и.], 2003.
- Ախտորոշիչ բժշկություն։ «Դիագնոստիկա» բժշկական միավորման 20-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովի նյութերի ժողովածու, խմբագրական խորհրդատու՝ Յու. Ալեքսանյան, Վ. Հարությունյան և ուրիշներ։ Դիագնոստիկա բժշկական միավորում, Բժշկական ախտորոշման հայկական ասոցիացիա, Հոբելյանական գիտաժողով, Երևան, «Նոյյան Տապան», 2004։
- Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության արդիական հարցերը = Актуальные вопросы эпидемиологии инфекционных болезней: Միջազգային մասնակցությամբ գիտա-գործնական կոնֆերանսի նյութեր։ Ալեքսանյան Յուրի Թադևոսի, Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ Ա. Բ. Ալեքսանյանի անվան, Գիտա-գործնական կոնֆերանս, նվիրված վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության արդիական հարցերին ( 2005, Երևան ), Երևան, Գրիգոր Տաթևացի, 2005։
- Страницы жизни = Կյանքի էջեր / Ю. Т. Алексанян, Ереван, ВМВ-принт, 2009:
- Мысли о прошлом, настоящем и будущем / Ю. Т. Алексанян, Ереван, Б. и., 2013.
- Համաճարակաբանության արդիական հարցեր։ Ինստիտուտի 90-ամյակին նվիրված միջազգային մասնակցությամբ գիտա-գործնական կոնֆերանսի նյութերը / Խմբագրական կոլեգա՝ Յու. Թ. Ալեքսանյան, Ժ. Ռ. Բաբայան, Տ. Կ. Դավթյան և ուրիշներ, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն, Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտ., գործնական կոնֆերանս (Երևան ։ 2013), Երևան, ՎՄՎ-Պրինտ, 2013[5]։
- Ախտորոշիչ բժշկության արդի խնդիրներ։ Գիտական հոդվածների ժողովածու, նվիրված «Դիագնոստիկա» բժշկական միավորման 30-ամյա հոբելյանին (միջազգային մասնակցությամբ) / Խմբ. կոլ.՝ Գ. Ջ. Վարդանյան, Յու. Տ. Ալեքսանյան և ուրիշներ։ Բժշկական ախտորոշման հայկական միություն, «Դիագնոստիկա» բժշկական միավորում, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ, Երևան, ՎՄՎ-Պրինտ, 2014։
- Мысли о прошлом, настоящем и будущем / Ю. Т. Алексанян, Ереван, ВМВ ПРИНТ, 2015:
- Чувствительность микроорганизмов к дезинфектантам / Ю. Т. Алексанян, Ж. Р. Бабаян, Отв. ред. А. Дз. Амбарцумян, Ереван, ВМВ-Принт, 2015:
- Իմունաբանություն։ Ուսումնական ձեռնարկ։ Ալեքսանյան Յուրի Թադևոսի, Ոսկանյան Լուսինե Սաշայ, Մկրտչյան Վ. Ա [գրախոս], Հայկական բժշկական ինստիտուտ, Երևան, «ՎՄՎ-Պրինտ», 2018[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 2,0 2,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 55. ISBN 99930-1-001-7.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Յուրի Ալեքսանյան» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
|
- Հուլիսի 9 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ստեփանավան քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 15 մահեր
- 2023 մահեր
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Հայ իմունաբաններ
- Հայ կենսաբաններ
- Հայ պրոֆեսորներ