Յուրի Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրի Ալեքսանյան
Ծնվել էհուլիսի 9, 1938(1938-07-09)
ԾննդավայրՍտեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 15, 2023(2023-08-15) (85 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961)
Մասնագիտությունիմունաբան և մոլեկուլային կենսաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1993) և ակադեմիկոս (1996)
Պարգևներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Յուրի Թադևոսի Ալեքսանյան (հուլիսի 9, 1938(1938-07-09), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 15, 2023(2023-08-15)), հայ իմունաբան, մոլեկուլային կենսաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1993), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ 1968-1986 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտի մոլեկուլա-բջջային իմունաբանության լաբորատորիայի վարիչ, 1986-2006 թվականներին՝ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն։

1989 թվականից եղել է Մոլեկուլային կենսաբանների, համաճարակաբանների և մակաբուծաբանների համամիութենական միության անդամ[2]։

ՌԴ բնական ԳԱ (2000), Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի (2000) անդամ։ 2007 թվականից ՀՀ առողջապահության նախարարության Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության հետազոտական ինստիտուտի տնօրենի խորհրդական-ինստիտուտի գիտական խորհրդական նաև Համաճարակաբանության և իմունաբանության լաբորատորիայի ղեկավար (2006)[3]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 230 գիտական աշխատությունների հեղինակ է[4]։ Գիտական գործունեությունը նվիրված է ուռուցքային բջիջների իմունոլոգիային երկարատև կուլտիվացիայի և հիբրիդիզացիայի ընթացքում, իմունային պատասխանի կարգավորմանը, բջջի մոլեկուլային կենսաբանությանը, վարակիչ հիվանդությունների համաճարակաբանությանը[2]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի անդամ (2000):*
  • Մարդու և բնության պահպանության և էկոլոգիայի գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ (2002)։
  • «Արարատ» միջազգային ակադեմիայի իսկական անդամ (2003)։
  • ՀՀ առողջապահության նախարարության Գիտական բժշկական խորհրդի իսկական անդամ։
  • ՀՀ ԳԱԱ Միկրոկենսաբանության ինստիտուտին կից մասնագիտացված խորհրդի անդամ։
  • «Медицинская паразитология и паразитарные болезни» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։
  • «Медицинская наука Армении» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։
  • «Журнал микробиологии, эпидемиологии и иммунологии» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանրամատչելի իմունոլոգիա, Ե., 1979 (համահեղինակ)[5]։
  • Иммунобиология культивируемых опухолевых и гибридных клеток, Е., 1985.
  • Интерфероны в онкологии / Л. Мкртчян, Л. А. Камалян; Спец. ред. Ю. Т. Алексанян; Предисл. В. Жданов, Ереван, Айастан, 1989.
  • Ինչ են պատմում մեր գեները։ [Ժառանգաբանական պրոբլեմներ], Ռ. Հարությունյան, Ն. Քոչար, Գրախոս.՝ Յու. Թ. Ալեքսանյան, խմբագիր՝ Ռ. Ս. Ումրշատյան, Տեխնիկական նկարիչ՝ Ֆ. Ա. Պարոնյան, Երևան, «Հայաստան», 1989։
  • Иммунный ответ культивируемых лимфоцитов и получение гибридов, продуцирующих человеческие моноклональные антитела, Е., 1995 (համահեղինակ)[5].
  • II ուսանողական գիտաժողով նվիրված պրոֆեսոր Ռաֆայել Սամվելի Մամիկոնյանի հիշատակին։ Թեզիսներ, Հայկական բժշկական ինստիտուտ, Հայկական բժշկական ինստիտուտ, ուսանողական գիտաժողով (2, 1998, Երևան) | Ալեքսանյան Յուրի Թադևոսի, Հայկական բժշկական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1998:
  • Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության արդիական հարցերը։ Ինստիտուտի 80-ամյակին նվիրված գիտական կոնֆերանսի նյութեր։ ՀՀ ԱՆ, Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ։ Ալեքսանյան Յուրի Թադևոսի, Առողջապահության նախարարություն ՀՀ, Երևան, Հրազդան, 2003։
  • Актуальные вопросы эпидемиологии инфекционных болезней: Материалы науч. конференции, посвящ. 80-летию ин-та / [Отв. ред. Ю. Т. Алексанян] , НИИ эпидемиологии, вирусологии и медицинской паразитологии им. А. Б. Алексаняна МЗ РА., Ереван, [Б. и.], 2003.
  • Ախտորոշիչ բժշկություն։ «Դիագնոստիկա» բժշկական միավորման 20-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովի նյութերի ժողովածու, խմբագրական խորհրդատու՝ Յու. Ալեքսանյան, Վ. Հարությունյան և ուրիշներ։ Դիագնոստիկա բժշկական միավորում, Բժշկական ախտորոշման հայկական ասոցիացիա, Հոբելյանական գիտաժողով, Երևան, «Նոյյան Տապան», 2004։
  • Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության արդիական հարցերը = Актуальные вопросы эпидемиологии инфекционных болезней: Միջազգային մասնակցությամբ գիտա-գործնական կոնֆերանսի նյութեր։ Ալեքսանյան Յուրի Թադևոսի, Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ Ա. Բ. Ալեքսանյանի անվան, Գիտա-գործնական կոնֆերանս, նվիրված վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության արդիական հարցերին ( 2005, Երևան ), Երևան, Գրիգոր Տաթևացի, 2005։
  • Страницы жизни = Կյանքի էջեր / Ю. Т. Алексанян, Ереван, ВМВ-принт, 2009:
  • Мысли о прошлом, настоящем и будущем / Ю. Т. Алексанян, Ереван, Б. и., 2013.
  • Համաճարակաբանության արդիական հարցեր։ Ինստիտուտի 90-ամյակին նվիրված միջազգային մասնակցությամբ գիտա-գործնական կոնֆերանսի նյութերը / Խմբագրական կոլեգա՝ Յու. Թ. Ալեքսանյան, Ժ. Ռ. Բաբայան, Տ. Կ. Դավթյան և ուրիշներ, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն, Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտ., գործնական կոնֆերանս (Երևան ։ 2013), Երևան, ՎՄՎ-Պրինտ, 2013[5]։
  • Ախտորոշիչ բժշկության արդի խնդիրներ։ Գիտական հոդվածների ժողովածու, նվիրված «Դիագնոստիկա» բժշկական միավորման 30-ամյա հոբելյանին (միջազգային մասնակցությամբ) / Խմբ. կոլ.՝ Գ. Ջ. Վարդանյան, Յու. Տ. Ալեքսանյան և ուրիշներ։ Բժշկական ախտորոշման հայկական միություն, «Դիագնոստիկա» բժշկական միավորում, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ, Երևան, ՎՄՎ-Պրինտ, 2014։
  • Мысли о прошлом, настоящем и будущем / Ю. Т. Алексанян, Ереван, ВМВ ПРИНТ, 2015:
  • Чувствительность микроорганизмов к дезинфектантам / Ю. Т. Алексанян, Ж. Р. Бабаян, Отв. ред. А. Дз. Амбарцумян, Ереван, ВМВ-Принт, 2015:
  • Իմունաբանություն։ Ուսումնական ձեռնարկ։ Ալեքսանյան Յուրի Թադևոսի, Ոսկանյան Լուսինե Սաշայ, Մկրտչյան Վ. Ա [գրախոս], Հայկական բժշկական ինստիտուտ, Երևան, «ՎՄՎ-Պրինտ», 2018[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  2. 2,0 2,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 55. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Յուրի Ալեքսանյան» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.