Յոշկար Օլա (ռուս.՝ Йошкар-Ола, մինչև 1919 թվականը՝ Ցարյախ-կոկշայսկ, մինչև 1927 թվականը՝ Կրասնոկոկ-շայսկ), Ռուսաստանի ԴաշնությանՄարի Էլ հանրապետության մայրաքաղաքը։ Գտնվում է Մալայա Կոկշագա գետի ափին։ Ունի երկաթուղային կայարան։ Ունի 236 հազար բնակչություն (1986)։ Կա մեքենաշինություն («էլեկտրաավտոմատիկա», կիսահաղորդիչ սարքերի, անտառային մեքենաշինության և այլ գործարաններ), փայտամշակում, թեթև և սննդի արդյունաբերություն[4]։ Ունի 3 բուհ (այդ թվում՝ համալսարան), 3 թատրոն։ Հիմնադրվել է 1584 թվականին, քաղաք է 1781 թվականից։
Հիմնադրվել է ցար Ֆյոդոր Իվանովիչի ցուցումով՝ մարիական հողերը Ռուսական պետությանը միանալուց հետո և կոչվել Ցարյովոկոկշայսկ (բառացի՝ «թագավորական քաղաք քաղաք Կոկշագա գետի ափին»)։ 1919 թվականին վերանվանվել է Կրասնոկոկշայսկ, իսկ 1927 թվականին Յոշկար Օլա (մարիերեն՝ յոշկար «կարմիր», օլա՝ «քաղաք»)[4]։
↑ 4,04,1Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Հ-Ֆ), Ե., «Լույս», 1989, էջ 126
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 128)։