Յոգայի միջազգային օր
Յոգայի միջազգային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Հունիսի 21[1] |
սկսած | 2015[2] |
Հաստատված | դեկտեմբերի 11, 2014[3] |
Ի հիշատակ | Յոգա[1] |
Կայք | un.org/es/observances/yoga-day(իսպ.) և un.org/en/observances/yoga-day(անգլ.) |
Յոգայի միջազգային օր, ամենամյա տոն, նշվում է 2015 թվականից սկսած՝ հունիսի 21-ին։ Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2014 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին դիմել է ՄԱԿ-ին՝ առաջարկելով հունիսի 21-ին նշել Յոգայի միջազգային օրը, քանի որ այն Հյուսիսային կիսագնդում տարվա ամենաերկար օրն է (ամառային արևադարձ) և առանձնահատուկ նշանակություն ունի աշխարհի շատ մասերում։
Յոգան անգնահատելի նվեր է Հնդկաստանի հին ավանդույթներից։ Այն մարմնավորում է հոգու և մարմնի միասնությունը՝ մտքերը և գործողությունները, ինչպես նաև մարդու և բնության միջև ներդաշնակությունը, առողջության և բարեկեցության նկատմամբ ամբողջական մոտեցումը։ Սա ոչ թե ֆիզիկական վարժությունների, այլ ինքնության, աշխարհի ու բնության հետ միասնության զգացում հայտնաբերելու մասին է։ Եթե մենք փոխենք մեր կյանքի ուղին և ստեղծենք գիտակցության նոր ձև, դա կօգնի համընդհանուր բարեկեցությանը։ Եկեք որոշենք նշանակել յոգայի միջազգային օր[4]։ |
2014 թվականի դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր։ Հնդկաստանի բանաձևը պաշտպանել են Գլխավոր ասամբլեայում ներկայացված բոլոր 175 պետությունները[5]։
2015 թվականի հունիսի 21-ին յոգայի սիրահարների և մասնագետների համաշխարհային հանրությունը նշել է Յոգայի առաջին միջազգային օրը։ Մոսկվայում կենտրոնական միջոցառումը տեղի է ունեցել Սոկոլնիկի զբոսայգու փառատոնային հրապարակում։ Կազմակերպիչը Մոսկվայում Հնդկաստանի դեսպան Ջավախարլալ Ներուի անվան մշակույթի կենտրոնն էր։
2016 թվականին Յոգայի 2-րդ միջազգային օրը նշվել է ՌԴ ավելի քան 50 տարածաշրջանում[6]։
Տոնը նշվում է աշխարհի ավելի քան 190 երկրում, այդ թվում՝ նաև Հայաստանում[7][8]։
Օրվա թեմա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018 թվական - «Յոգան աշխարհի բարօրության համար»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.un.org/en/observances/yoga-day
- ↑ https://www.theguardian.com/lifeandstyle/2015/jun/21/yoga-fans-world-first-international-yoga-day
- ↑ https://undocs.org/es/A/RES/69/131
- ↑ «Речь Премьер-министра Индии (на Wayback Machine)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ ООН назначила Международный день йоги
- ↑ «Города». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Յոգայի միջազգային օր». TeensLIVE. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Այսօր Յոգայի միջազգային օրն է». www.7or.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.