Յոգայի միջազգային օր
Յոգայի միջազգային օր | |
---|---|
![]() | |
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Հունիսի 21 |
Հաստատված | հունիսի 21, 2015 |
Ի հիշատակ | Յոգա |
Յոգայի միջազգային օր, ամենամյա տոն, նշվում է 2015 թվականից սկսած՝ հունիսի 21-ին։ Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2014 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին դիմել է ՄԱԿ-ին՝ առաջարկելով հունիսի 21-ին նշել Յոգայի միջազգային օրը, քանի որ այն Հյուսիսային կիսագնդում տարվա ամենաերկար օրն է (ամառային արևադարձ) և առանձնահատուկ նշանակություն ունի աշխարհի շատ մասերում։
![]() |
Յոգան անգնահատելի նվեր է Հնդկաստանի հին ավանդույթներից։ Այն մարմնավորում է հոգու և մարմնի միասնությունը՝ մտքերը և գործողությունները, ինչպես նաև մարդու և բնության միջև ներդաշնակությունը, առողջության և բարեկեցության նկատմամբ ամբողջական մոտեցումը։ Սա ոչ թե ֆիզիկական վարժությունների, այլ ինքնության, աշխարհի ու բնության հետ միասնության զգացում հայտնաբերելու մասին է։ Եթե մենք փոխենք մեր կյանքի ուղին և ստեղծենք գիտակցության նոր ձև, դա կօգնի համընդհանուր բարեկեցությանը։ Եկեք որոշենք նշանակել յոգայի միջազգային օր[1]։ | ![]() |
2014 թվականի դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր։ Հնդկաստանի բանաձևը պաշտպանել են Գլխավոր ասամբլեայում ներկայացված բոլոր 175 պետությունները[2]։
2015 թվականի հունիսի 21-ին յոգայի սիրահարների և մասնագետների համաշխարհային հանրությունը նշել է Յոգայի առաջին միջազգային օրը։ Մոսկվայում կենտրոնական միջոցառումը տեղի է ունեցել Սոկոլնիկի զբոսայգու փառատոնային հրապարակում։ Կազմակերպիչը Մոսկվայում Հնդկաստանի դեսպան Ջավախարլալ Ներուի անվան մշակույթի կենտրոնն էր։
2016 թվականին Յոգայի 2-րդ միջազգային օրը նշվել է ՌԴ ավելի քան 50 տարածաշրջանում[3]։
Տոնը նշվում է աշխարհի ավելի քան 190 երկրում, այդ թվում՝ նաև Հայաստանում[4][5]։
Օրվա թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2018 թվական - «Յոգան աշխարհի բարօրության համար»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Речь Премьер-министра Индии (на Wayback Machine)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-09-ին։ Վերցված է 2021-09-22
- ↑ ООН назначила Международный день йоги
- ↑ «Города»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-06-ին։ Վերցված է 2016-06-09
- ↑ «Յոգայի միջազգային օր»։ TeensLIVE (հայերեն)։ Վերցված է 2021-09-19
- ↑ «Այսօր Յոգայի միջազգային օրն է»։ www.7or.am։ Վերցված է 2021-09-19