Յասին իբն Զիան Լիոնի «Օլիմպիկ» ակումբի սան է եղել։ Ֆուտբոլիստի դեբյուտը ակումբում կայացել է 2012 թվականի մայիսի 20-ին ֆրանսիական «Նինց» ակումբի դեմ խաղում, որտեղ Յասին փոխարինման է դուրս եկել 87-րդ րոպեին Ջիմի Բրիանինի փոխարեն[4]։ 2012 թվականի հոկտեմբերի 4-ին իբն Զիան առաջին անգամ խաղացել է Եվրոպայի լիգայում («Հապոլել Իրոնի» ակումբի դեմ խաղում)։ իբն Զիան փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում, Ռիշիդ Գեզալի փոխարեն[5]։ 2012 թվականի Նոյեմբերի 22-ին կայացած խաղում Յասինը կարողացավ տոնել իր առաջին գոլը՝ գրավելով «Սպարտա» ակումբի դարպասը[6]։
2015 թվականի սեպտեմբերի 1-ին ֆրանսիական «Լիլ» ակումբը 20 ամյա հարձակվողի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր։ Մամուլը հաղորդեց, որ ակումբը ֆուտբոլիստի համար խոստացել է 1 միլիոն Եվրո։
իբն Զիան փոքր տարիքում հանդես է եկել Ֆրանսիայի պատանեկան հավաքականում։ 2012 թվականից մինչև 2013 թվականը Յասինը խաղացել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում մասնակցել է 2013 թվականին կայացած Եվրոպայի առաջնությանը և դարձել առաջնության փոխչեմպիոն։
2013 թվականի օգոստոսի 13-ին Գերմանիայի դեմ կայացած խաղը հարձակվողի համար դեբյուտային էր. այդ խաղում նա նշեց իր նորամուտը Ֆրանսիայի երիտասարդական հավաքական[7]։ Եվրոպայի առաջնությունում՝ Ղազախստանի դեմ խաղում, Յասինը երիտասարդական հավաքականում կարողացավ տոնել իր առաջին գոլը[8]։
2016 թվականի սկզբին Յասինը որոշեց հանդես գալ հարազատ երկրի՝ Ալժիրի ազգային հավաքականում։ 2016 թվականի մարտի 26-ին կայացավ իբն Զիայի դեբյուտը ազգային հավաքականում։ Դեբյուտային խաղը տեղի է ունեցել 2017 թվականի Աֆրիկայի գավաթի խաղերում Եթովպիայի ազգային հավաքականի դեմ խաղում։