Jump to content

Յաշ-Նուն-Ային I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաշ-Նուն-Ային I
Դիմանկար
Մահացել է411
Ծնողներհայր՝ Spearthrower Owl?
Զբաղեցրած պաշտոններAjaw of Tikal?
ԵրեխաներSiyaj Chan K'awiil II?
 Yax Nuun Ayiin I Վիքիպահեստում

Յաշ-Նուն-Ային I (բառացիորեն Կանաչ Կոկորդիլոս) (իշխում է 378-404), մայաների հին Մութուլի թագավորության տասնհինգերորդ կառավարիչը, որի մայրաքաղաքը գտնվում է Տիկալում և երկրորդ դինաստիայի հիմնադիրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ 377-378 թվականներին Տեոտիուականի զորքը Սիյահ-Կակայի գլխավորությամբ ներխուժել է մայաների երկիր, սպանել Չակ-Տոկ-Իչակ II-ին և այնտեղ հաստատել Տեոտիուականի արքա Հացոմ Կուհի («Բու-նիզակ գցող») իշխանությունը, իսկ նրա փոքր որդուն` Յաշ-Նուն-Այինին 378 թվականին նստեցնում է Մութուլի գահին։

Քանի որ Յաշ-Նուն-Ային I-ը գահ բարձրացավ վաղ տարիքում, նրա թագավորության առաջին տարիներին պետությունը ղեկավարում էր Սիյահ-Կակը՝ լինելով մի տեսակ ռեգենտ։

Այս տիրակալի դամբարանը («թաղում 10» Հյուսիսային ակրոպոլիսում) բազմաթիվ ընծաների հետ միասին բացվել Է Փենսիլվանիայի համալսարանի հնագետների կողմից։Արքան՝ հագնված տեոտիուականի մոդայով, պատկերված է երկու ստելաների վրա[1]։ Տիկալյան համար 4 և 18 ստելաները նույնպես կապված է նրա անվան հետ:[2]։

Յաշ-Նուն-Ային I-ին հաջորդել է նրա որդին՝ Սիյա-Չան-Կավիլ II-ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Drew, 1999, էջ 197
  2. Martin & Grube, 2008, էջ 32—33

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Drew, David The Lost Chronicles Of The Maya Kings. — Weidenfield & Nicolson, 1999. — ISBN 0-297-81699-3
  • Martin, Simon; Grube, Nikolai Chronicle of the Maya Kings and Queens: Deciphering the Dynasties of the Ancient Maya (2nd ed.). — London and New York: Thames & Hudson, 2008. — ISBN 9780500287262
  • Sharer, Robert J. (1994). The Ancient Maya (5th, fully revised ed.). Stanford, CA: Stanford University Press. ISBN 0-8047-2130-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Беляев Д. Д. «Правители Тикаля». «МесоАмерика.Ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  • «История города Тикаль (Яшмутуль) царства Мутуль». «Древняя МезоАмерика». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
Նախորդող՝
Չակ-Տոկ-Իչակ II
Երկրորդ Տիկալների տոհմ
378 — 414 թվականներ
Հաջորդող՝
Սիյա-Չան-Կավիլ II