Յաննիս Մակրիյանիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաննիս Մակրիյանիս
հուն․՝ Iωάννης Μακρυγιάννης
1797[1][2][3][…] - ապրիլի 27, 1864(1864-04-27)[1]
ԾննդավայրԴորիդա, Հունաստան
Մահվան վայրԱթենք, Հունաստան
ԳերեզմանԱթենքի առաջին գերեզմանատուն
ՔաղաքացիությունՀունաստան Հունաստան
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Հունական ազգային-ազատագրական հեղափոխություն
ՍտորագրությունИзображение автографа

Յաննիս Մակրիյանիս (հուն․՝ Ιωάννης Μακρυγιάννης, 1797[1][2][3][…], Դորիդա, Հունաստան - ապրիլի 27, 1864(1864-04-27)[1], Աթենք, Հունաստան), հույն ռազմական գործիչ, գեներալ, քաղաքական գործիչ, ինչպես նաև Հունաստանի 1821-1829 թվականներին ազգային-ազատագրական պայքարի հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաննիս Մակրիյանիսը (իսկական անունը՝ Յաննիս Տրիանտաֆիլու) ծնվել է 1797 թվականին Կենտրոնական Հունաստանի Դորիդա քաղաքային շրջանի Ավորիտի գյուղում՝ աղքատի ընտանիքում։

Մակրիյանիս մականունը հունարենից թարգմանաբար նշանակում է «երկար Յաննիս»։

Յաննիս Մակրիյանիսի հայրը՝ Դիմիտրի Տրիանտաֆիլուն զոհվել է Հունաստանի մղած ճակատամարտերից մեկում։ Հոր մահից հետո Յաննիսի ընտանիքը ստիպված է լինում մեկնել Լիվադիա, որտեղ նա անցկացրել է իր մանկության օրերը։

Յոթ տարեկան հասակում Յաննիսը դառնում է Լիվադիայի հարուստ ընտանիքներից մեկի ծառան, որտեղ ենթարկվում է ծեծի։

1811 թվականին Մակրիյանիսը թողնում է Լիվադիան և ուղևորվում Արտա քաղաք։ Այնտեղ նա Ա. Լիդերիկիսի հետ ընդունվում է աշխատանքի Ալի փաշայի արքունիքում։

Նրա նախաձեռնությամբ 1820 թվականին ստեղծվում է «Ֆիլիկի Հատերիա» գաղտնի խմբակցությունը, որը պայքարում է Հունաստանի անկախության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաննիս Մակրիյանիս» հոդվածին։