Յանդեքս Թարգմանիչ
Արտաքին տեսք
Յանդեքս Թարգմանիչ | |
---|---|
translate.yandex.com և ceviri.yandex.com.tr(թուրքերեն) | |
Տեսակ | machine translation software? |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Սեփականատեր | Յանդեքս |
Հեղինակ | Յանդեքս |
Բացված | մարտի 22, 2011 |
Յանդեքս Թարգմանիչ, Յանդեքս ընկերության առցանց, մեքենայական թարգմանության[1] ծառայություն։ Հնարավորություն է տալիս 94 լեզվով թարգմանել տեքստ, փաստաթուղթ (նիշք) և կայքէջ։ Թարգմանության որակը տարբերվում է ըստ լեզվի. ավելի գործածական լեզուները ավելի լավ են թարգմանվում։ Ծրագիրը կատարելագործվում է երկու եղանակով. գնահատական (ֆիդբեք) է ստացվում ծառայությունից օգտվողից. ծրագիրը ինդեքսավորում և վերլուծում է համացանցում առկա թարգմանությունները (օրինակ երկու լեզվով նույն կայքը կամ նույն լրագրային հոդվածը)։
Յանդեք Թարգմանիչը մեկնարկել է 2009 թ.-ին, իսկ 2011 թ.-ից թարգմանում է նաև հայերենով։