Մսաղաց
Մսաղաց (անգլ.՝ Meat grinder), մեխանիկական կամ էլեկտրակական սարք նախատեսված միս կամ այլ մթերքներ աղալու համար։ Օգտագործվում է նաև արիշտա, սպագետի, թխվածքաբլիթ, մրգերից և բանջարեղենից հյութ պատրաստելու համար։ Սննդի արդյունաբերության մեջ օգտագործվող նմանատիպ սարքը կոչվում է աղաց[1]։
Մսաղացը ստեղծվել է 19-րդ դարում, բարոն Կարլ Դրեզի կողմից[2]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձեռքի դասական մսաղացը բաղկացած է հետևյալ մասերից.
- մսի ընդունիչ
- պտուտակային լիսեռ
- դանակ
- ցանց
- բռնակ
Միսը կամ մթերքը մսաղացի ընդունիչի միջով անցնում է պտուտակային լիսեռի վրա, որի օգնությամբ այն սեղմվում է ցանցին, այնուհետև դանակով կտրվում։ Մսաղացի ընդունիչի մեջ կան եզրեր, որոնց օգնությամբ մի կտոր մսից ավելի փոքր կտորներ են կտրվում, որպեսզի միսը պտուտակային լիսեռի միջով անցնելիս ավելի փոքր լինի։ Ի տարբերություն բլենդերի, մսաղացի մեջ մթերքի մանրացումը տեղի է ունենում անընդհատ. մթերքը դրվում է մսի ընդունիչի մեջ և դուրս գալիս ցանցի միջով։
Ձեռքի մսաղացը իր աշխատանքի համար պահանջում է բռնակի վրա բավականաչափ մեծ ջանքեր գործադրել, ինչը նշանակում է, որ մսաղացը պետք է ամուր կցված լինի սեղանին։ Այդ պատճառով ձեռքի մսաղացները հագեցած են սեղմակով։ Էլեկտրական շարժիչով մսաղացները սեղմիչ չեն պահանջում և պատրաստվում են սեղանի կամ հարթ առարկայի վրա դնելու տարբերակով։ Կենցաղային էլեկտրական մսաղացները սովորաբար ունենում են ավելի նեղ և երկար պարանոցով ընդունիչ, որպեսզի մատները չմտնեն պտուտակային լիսեռի մեջ։ Էլեկտրական մսաղացի համար խորհուրդ է տրվում միսն ավելի փոքր կտորների բաժանել, նոր աղալ։
Մսաղացի գլխիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մսաղացի վրա համապատասխան գլխիկ ավելացնելով կարելի է օգտագործել նաև այլ խոհարարական գործողություններ կատարելու համար.
- Բանջարեղենի դանակ, թույլ է տալիս կոշտ բանջարեղենը կտրել շերտերի, խորանարդների և ձողիկների։
- Kebbe գլխիկը նախատեսված է սնամեջ նրբերշիկ ստանալու համար` հետագայում լցոնով լցնելու և տապակելու համար։
- Երշիկեղենի գլխիկ՝ նախատեսված տնական երշիկեղենի, նրբերշիկների և սարդելկաների պատրաստման համար։
- Աղացած մսի մոդելավորման գլխիկը թույլ է տալիս աղացած միսը բաշխել հավասար մասերի։
- Լոլիկի համար նախատեսված գլխիկը թույլ է տալիս լոլիկի հյութ և տոմատի մածուկ պատրաստել։
- Մամլիչ-գլխիկը օգնում է հյութեր պատրաստել փափուկ մրգերից և բանջարեղենից։
- Քերիչ-գլխիկը թույլ է տալիս մսաղացը օգտագործել որպես քերիչ։
- Խմորի համար նախատեսված գլխիկը օգտագործվում են արիշտա, սպագետի պատրաստելու համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մսաղաց հավաքված վիճակում
-
Դասական մսաղացի ցանց
-
Կենցաղային էլեկտրական մսաղաց
-
Մսաղացի ներսի կողիկներ
-
Արդյունաբերական մսաղաց
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ГОСТ Р 53895-2010. Машины и оборудование для пищевой промышленности. Волчки. Требования по безопасности и гигиене
- ↑ ИЗ ИСТОРИИ МЯСОРУБКИ / Наука и Жизнь, 2006 № 12