Jump to content

Մուշեղ Միրիջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուշեղ Միրիջանյան
Ծնվել էօգոստոսի 17, 1956 (68 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Երևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ-վիրաբույժ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր

Մուշեղ Միսակի Միրիջանյան (օգոստոսի 17, 1956, Երևան, Հայաստան), հայ բժիշկ-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2004): «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ։ ՀՀ վաստակավոր բժիշկ[1](2014

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշեղ Միրիջանյանը ծնվել է 1956 թվականի օգոստոսի 17-ին Երևանում։ 1963-1973 թվականներին սովորել է Երևանի Թելմանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցում։ 1973 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, որն ավարտել է՝ 1979 թվականին գերազանցությամբ։ 1979-1981 թվականներին անցել է ինտերնատուրա, ապա կլինիկական օրդիանտուրա «Մալաթիա» ԲԿ-ում։ 1983-1986 թվականներին՝ ք. Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ինստիտուտի օպերատիվ վիրաբուժության ամբիոնի նպատակային ասպիրանտ։

1981-1983 թթ.- աշխատել է ք. Քաջարանի հիվանդանոցում որպես վիրաբույժ,

1987-1990 թթ. օպերատիվ վիրաբուժության ամբիոնի ասիստենտ,

1990 թ. - ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր, առ այսօր՝ ամբիոնի վարիչ,

1993-1994 թթ. ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալ,

1997 թ.- «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավար,

2001-2010 թթ. բուժական ֆակուլտետի դեկան։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թ. - ք. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,

1997 թ.- պաշտպանել է դոկտորական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[2],

2004 թ. - ՀՀ ԲՈՀ-ի կողմից շնորհվել է պրոֆեսորի կոչում[3],

ՀՀ ԱՆ ընդհանուր վիրաբուժության լիցենզավորման հանձնաժողովի քարտուղար, Հայաստանի վիրաբույժների ասոցիացիայի անդամ, վերահսկիչ հանձնաժողովի նախագահ

2008-2012 թթ. - ԵՊԲՀ 027 - Վիրաբուժություն պաշտպանական մասնագիտական խորհրդի նախագահ

2015 թ.- վիրաբույժների հայկական ասոցացիայի նախագահ

2016 թ. - ՌԴ ԳԱ արտասահմանյան անդամ

2002 թ.- ՀՀ ԱՆ պատվոգիր

2004 թ. - 2008 թ. ԵՊԲՀ ոսկե շքանշան

2005 թ. - ՀՀ ԿԳՆ շնորհակալագիր

2010 թ.- ՀՀ նախագահի կողմից “Մխիթար Հերացի” ոսկե շքանշան

2014 թ.- ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «Վաստակավոր բժշկի» կոչում

2015 թ. - ՊՆ-ի կողմից «Մարշալ Բաղրամյան» մեդալ

Մասնկացություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

04-11 մայիս 1998 թ. 2nd Journeys Medical at Dentaires Franco-Armenian in Yerevan, ստացել է հավաստագիր։

07-11 սեպտեմբեր 1998 թ. International Conference For The Third And Fourth Age, ստացել է հավաստագիր։

01-03 հոկտեմբեր 2003 թ.-Համահայկական Միջազգային կոնգրես, ստացել է հավաստագիր։

19-21 մայիս 2004 թ. Of particicipation kwnfe8ans, ստացել է հավաստագիր։

09-12 հունիս 2005 թ. 3 nd International Conference For The Third And Fourth Age, ստացել է հավաստագիր։

01-03 հոկտեմբեր 2008 թ. International Surgical Conference, ստացել է հավաստագիր։

06-08 հոկտոմբեր 2010 թ. International congress dedicated to the 90 nd Anniversay of YSMU foundation, ստացել հավաստագիր։

07-09 հուլիս 2011 թ.-Հայաստանի 3-րդ Միջազգային բժշկական Համագումար, ստացել է հավաստագիր։

06-07 հունիս 2013 թ. Российско-Армянская научно-практическая квнференция, ստացել է հավաստագիր։

03-05 հոկտեմբեր 2013 թ.-Մեծահասակների Վիրաբուժության Միջազգային կոնգրես, ստացել է հավաստագիր։

11 հուլիս 2018 թ. <<Georgian Association of Surgeons>> կոնֆերանսին, ստացել է հավաստագիր։

26-28 սեպտեմբերի  2018 թ.-Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողով, Վիրաբույժների հայկական ասոցացիայի 4-րդ հնգամյա վեհաժողով, Ռեզիդենտների և ասպիրատների եվրոպական 3-րդ համաժողով, ստացել է հավաստագիր։

03.07.2019 թ. IHC Armenia 2019, << Comprehensive Hernia & Abdominal Wall Reconstrucion Course>> կոնֆերանս, ստացել է հավաստագիր։

12-13 ապրիլ 2019. Ցավի ակադեմիա N3 կոնֆերանս, ստացել է հավաստագիր։

Պրոֆեսոր Մ. Միրիջանյանն ունի շուրջ 150 և ավել տպարված աշխատանքներ, 10 ռացիոնալիզատորական առաջարկներ, 5 հեղինակային վկայականներ, 1 մենագրություն «Հրազենային վնասվածքների ռենտգենոգրաֆիական ատլաս»։ Նրա ղեկավարությամբ պատշպանվել են 3 դոկտորական և 7 թեկնածուական թեզեր[1]։ Պրոֆեսոր Մ. Միրիջանյանի գիտական գործունեությունը նվիրված է որովայնի խոռոչի օրգանների վեիրաբուժական հիվանդությունների և նրանց բարդությոեւնների կանխարգելմանը և բուժմանը, ինչպես նաև վիրաբուժական հիվանդությունների ժամանակ էնդոտոքսիկոզի զարգացման մեխանիզմներին։ Նրա կատարած գիտահետազոտական աշխատանքների արդյունքում առաջին անգամ բացաայտվել է էնդոտոքսիկոզի դերը խոցային հիվանդության բարդությունների զարգացման մեջ և մշակվել են նոր մեթոդներ նրանց կանխարգելման և բուժման համար։ Նշված հետազոտությունների ներդմամբ զգալիորեն բարելավվել են խոցային հիվանդությման և նրա բարդությունների վիրահատական բուժման արդյունքները, նվազեցնելով մահացությունը։ Որովայնի ճողվածքների նոր վիրահատկան մեթոդների մշակմամբ ներդրումով նվազել են ճողվածքների հետվիրահատակա ն բարդությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Մուշեղ Միսակի Միրիջանյան - Best Group». bestgroup.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. «Մուշեղ Միրիջանյան». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. «Մուշեղ Միսակի Միրիջանյան». www.doctors.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.