Մուհամեդկալի Աբիլգազիև
Մուհամեդկալի Աբիլգազիև | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Ղրղզստանի համալսարան և Ղրղզստանի միջազգային համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 20, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Կոչկոր, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ղրղզստան |
Մուհամեդկալի Աբիլգազիև (ռուս.՝ Абылгазиев Мухамметкалый Дуйшекеевич, հունվարի 20, 1968[1], Կոչկոր, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղրղըզ պետական գործիչ։ 2018 թվականից Ղրղզստանի Հանրապետության վարչապետը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուհամեդկալի Աբիլգազիևը ծնվել է 1968 թվականի հունվարի 20-ին Ղրղզստանի ԽՍՀ Նարինի մարզի Կոչկորի շրջանում։
1994 թվականին ավարտել է Սկրիաբինի անվան գյուղատնտեսական ինստիտուտը, մասնագիտությամբ՝ ագրոնոմ։ 1997 թվականին ավարտել Է Ղրղզստանի միջազգային համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետը։
1994-1999 թվականներին աշխատել է ֆինանսական ընկերություններում։
1999-2003 թվականներին աշխատել է Բիշքեկ քաղաքի զբաղվածության վարչությունում։
2003-2016 թվականներին աշխատել Է Ղրղզստանի Հանրապետության սոցիալական հիմնադրամում (2010-2016՝ հիմնադրամի ղեկավար)։
2016 թվականի ապրիլի 13-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 22-ը՝ Ղրղզստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ։
2017 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 25-ը՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար[2]։
2017 թվականի օգոստոսից մինչև սեպտեմբեր՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի խորհրդական։
2017 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2018 թվականի մարտի 16-ը՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։
2018 թվականի մարտի 16-ից մինչև 2018 թվականի ապրիլի 20-ը եղել Է Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը։
2018 թվականի ապրիլի 20 թվականից առ այսօր՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետ[3]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՂՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության պատվոգիր,
- Չույայի մարզպետարանի պատվոգիր,
- Բիշքեկ քաղաքի քաղաքապետարանի պատվոգիր,
- Ղրղզստանի արհմիությունների կենտրոնական կոմիտեի պատվոգիր,
- «ՂՀ սոցիալական հիմնադրամի գերազանցիկ» կրծքանշան,
- «Հարկային ծառայության գերազանցիկ» կրծքանշան,
- «Զինվորական ծառայության տարբերություն» II աստիճանի մեդալ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ Rulers.org
- ↑ Sputnik. «Парламент утвердил кандидатуру Абулгазиева на пост премьера» (ռուսերեն). ru.sputnik.kg. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Ղրղզստանի կառավարության կայքում
- «Абылгазиев, Мухаммедкалый Дуйшекеевич». Энциклопедия: Персоны. Страны. Темы. ИТАР-ТАСС — Краткие справки обо всех странах мира, их руководителях, а также о событиях, привлекших внимание мировых и российских СМИ. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամեդկալի Աբիլգազիև» հոդվածին։ |
|