Մուհամեդկալի Աբիլգազիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուհամեդկալի Աբիլգազիև
Muhammetkaliy Abdulgaziyev.jpg
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Ղրղզստանի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 20, 1968(1968-01-20) (51 տարեկան)
Ծննդավայր Kochkor, Kochkor District, Ղրղզական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Kyrgyzstan.svg Ղրղզստան

Մուհամեդկալի Աբիլգազիև (ռուս.՝ Абылгазиев Мухамметкалый Дуйшекеевич, հունվարի 20, 1968(1968-01-20), Kochkor, Kochkor District, Ղրղզական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ղրղըզ պետական գործիչ։ 2018 թվականից Ղրղզստանի Հանրապետության վարչապետը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամեդկալի Աբիլգազիևը ծնվել է 1968 թվականի հունվարի 20-ին Ղրղզստանի ԽՍՀ Նարինի մարզի Կոչկորի շրջանում։

1994 թվականին ավարտել է Սկրիաբինի անվան գյուղատնտեսական ինստիտուտը, մասնագիտությամբ՝ ագրոնոմ: 1997 թվականին ավարտել Է Ղրղզստանի միջազգային համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետը։

1994-1999 թվականներին աշխատել է ֆինանսական ընկերություններում։

1999-2003 թվականներին աշխատել է Բիշքեկ քաղաքի զբաղվածության վարչությունում:

2003-2016 թվականներին աշխատել Է Ղրղզստանի Հանրապետության սոցիալական հիմնադրամում (2010-2016՝ հիմնադրամի ղեկավար):

2016 թվականի ապրիլի 13-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 22-ը՝ Ղրղզստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ։

2017 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 25-ը՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար[1]։

2017 թվականի օգոստոսից մինչև սեպտեմբեր՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի խորհրդական:

2017 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2018 թվականի մարտի 16-ը՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։

2018 թվականի մարտի 16-ից մինչև 2018 թվականի ապրիլի 20-ը եղել Է Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը:

2018 թվականի ապրիլի 20 թվականից առ այսօր՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետ[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՂՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության պատվոգիր,
  • Չույայի մարզպետարանի պատվոգիր,
  • Բիշքեկ քաղաքի քաղաքապետարանի պատվոգիր,
  • Ղրղզստանի արհմիությունների կենտրոնական կոմիտեի պատվոգիր,
  • «ՂՀ սոցիալական հիմնադրամի գերազանցիկ» կրծքանշան,
  • «Հարկային ծառայության գերազանցիկ» կրծքանշան,
  • «Զինվորական ծառայության տարբերություն» II աստիճանի մեդալ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]