Մուբահ
Մուբահ (արաբ․՝ مباح), շարիաթում թույլատրելի գործողությունների մաս, որոնց իրականացումը չի նախատեսված, բայց նաև չի արգելվում։ Լավ նպատակներով կատարված մուբահը դառնում է աստվածահաճո արարք (հալալ), իսկ վատ նպատակովը՝ մեղսալից։ Շարիաթի հինգ կանոնակարգերից մեկն է։
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուբահը իրենից ներկայացնում է արարքների և գործողությունների կատեգորիա, որոնք շարիաթում դիտվում են որպես չեզոք, անհրաժեշտ և կարիք չունեն որևէ գնահատականի։ Մուբահի մասին հարցը մեկնաբանվում է իսլամական օրենքի (ֆիքհա) աքհամ բաժնում[1]։ Այս կամ այն իրավական դպրոցից (մազհաբ) կախված՝ միևնույն արարքը կարող է մտնել մուբահի կատեգորիայի մեջ կամ հանվել այնտեղից։ Ժամանակակից իսլամադավան հասարակության մեջ մուբահի խնդիրների արդիականությունը կապված է հասարակական կյանքում և կենցաղում նոր երևույթների ընկալման կամ մերժման հետ։ Իսլամական հասարակության մեջ արտիստական և գեղարվեստական գործունեության, հատկապես գեղանկարչության և երաժշտության հետ կապված հարցերի շուրջ քննարկումները վաղուց են ընթանում։ Բացի այդ, շատ բարդ է սահմանել «շքեղության առարկաներ» կատեգորիան․ ներմուծված ապրանքներ, որոնց արտադրության մեջ օգտագործվել են արգելված մթերքներ (խոզի միս և այլն), հագնվելու եվրոպական ձևեր, ժամանցի ուղիներ և այլն։ Մուբահի հարցերը լուծելու համար մեծ նշանակություն ունի իսլամական իրավունքի ռացիոնալիստական աղբյուրների ներգրավումը (իսթիհսա), իսթիսլահ և այլն)[2]։
Մուբահի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուբահն իր մեջ ներառում է․
- սննդի ընդունում, սնվել
- քուն[3]
- կանանց՝ ոսկե և արծաթե զարդերի կրում
- կարդալը և դաստիարակչական նշանակությամբ բանաստեղծությունների ընթերցումը
- մարտական գործողությունների ժամանակ հակառակորդին ապատեղեկացնելը
- ճշմարտացի խոսքերով զվարճալի պատմությունների պատմելը
- երկու, երեք կամ չորս կանանց հետ ամուսնանալը
- ապրանքի պահումը մինչև դրա գնի բարձրացումը
- անշունչ առարկաների պատկերումը (ծաղիկներ, լեռներ և այլն)[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Боголюбов А. С. Мубах // Իսլամ. հանրագիտարանային բառարան / отв. ред. С. М. Прозоров. — М.: Наука, 1991. — С. 167-168.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մուբահ». mamont4.chat.ru. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.