Մուբահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մուբահ (արաբ․՝ مباح‎‎), շարիաթում թույլատրելի գործողությունների մաս, որոնց իրականացումը չի նախատեսված, բայց նաև չի արգելվում։ Լավ նպատակներով կատարված մուբահը դառնում է աստվածահաճո արարք (հալալ), իսկ վատ նպատակովը՝ մեղսալից։ Շարիաթի հինգ կանոնակարգերից մեկն է։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուբահը իրենից ներկայացնում է արարքների և գործողությունների կատեգորիա, որոնք շարիաթում դիտվում են որպես չեզոք, անհրաժեշտ և կարիք չունեն որևէ գնահատականի։ Մուբահի մասին հարցը մեկնաբանվում է իսլամական օրենքի (ֆիքհա) աքհամ բաժնում[1]։ Այս կամ այն իրավական դպրոցից (մազհաբ) կախված՝ միևնույն արարքը կարող է մտնել մուբահի կատեգորիայի մեջ կամ հանվել այնտեղից։ Ժամանակակից իսլամադավան հասարակության մեջ մուբահի խնդիրների արդիականությունը կապված է հասարակական կյանքում և կենցաղում նոր երևույթների ընկալման կամ մերժման հետ։ Իսլամական հասարակության մեջ արտիստական և գեղարվեստական գործունեության, հատկապես գեղանկարչության և երաժշտության հետ կապված հարցերի շուրջ քննարկումները վաղուց են ընթանում։ Բացի այդ, շատ բարդ է սահմանել «շքեղության առարկաներ» կատեգորիան․ ներմուծված ապրանքներ, որոնց արտադրության մեջ օգտագործվել են արգելված մթերքներ (խոզի միս և այլն), հագնվելու եվրոպական ձևեր, ժամանցի ուղիներ և այլն: Մուբահի հարցերը լուծելու համար մեծ նշանակություն ունի իսլամական իրավունքի ռացիոնալիստական աղբյուրների ներգրավումը (իսթիհսան, իսթիսլահ և այլն)[2]։

Մուբահի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուբահն իր մեջ ներառում է․

  • սննդի ընդունում, սնվել
  • քուն[3]
  • կանանց՝ ոսկե և արծաթե զարդերի կրում
  • կարդալը և դաստիարակչական նշանակությամբ բանաստեղծությունների ընթերցումը
  • մարտական գործողությունների ժամանակ հակառակորդին ապատեղեկացնելը
  • ճշմարտացի խոսքերով զվարճալի պատմությունների պատմելը
  • երկու, երեք կամ չորս կանանց հետ ամուսնանալը
  • ապրանքի պահումը մինչև դրա գնի բարձրացումը
  • անշունչ առարկաների պատկերումը (ծաղիկներ, լեռներ և այլն)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]