Մոտոհրաձգային ջոկ
Մոտոհրաձգային ջոկ, պարզագույն ստորաբաժանում է զինծառայության մեջ, Զինված ուժերի համակարգում ցամաքային զորքերի տեսակ, որը նախատեսված է մարտական գործողություններ վարելու ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ զորատեսակների հետ համատեղ[1]։ Ջոկը ներառվում է մոտոհրաձգային, մոտոհետևակային, հետևակային, ականանետային, սակրային, կապի և այլ դասակների կազմի մեջ։ Մեկ դասակը կազմված է երեք ջոկից։ Ռազմական գործողությունների ժամանակ ջոկը իրեն առաջադրված խնդիրը կատարում է դասակի կազմում։ Մոտոհրաձգային ջոկը լինում է հետևակի մարտական մեքենայով (ՀՄՄ) կամ զրահապատ փոխադրիչով (ԶՓ), իսկ հրաձգային ջոկը՝ ավտոմեքենայով։
Հետևակը որպես կատարող ուժ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՄՄ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՄՄ կամ Հետևակի Մարտական Մեքենան, սա զրահապատ թարթչավոր մեքենա է, որը հիմնական ֆունկցիան հարձակման ճնշումն է։ Նրա վրա տեղադրված է հակատանկային ական և հրթիռային համալիր։ Նաև վերին մասում գնդացիր և հրանոթ։ ՀՄՄ-ն պատված է հակագնդակային և հակաբեկորային զրահով և ունի հակամիջուկային համակարգ, որը պաշտպանում է ամբողջ մեքենան և հակատանկային ականի հնարավոր պայթյունը։
ԶՓ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զրահափոխադրիչ կամ ԶՓ, անվավոր մարտական մեքենա է, որը նախատեսված է զինծառայողների և բարձրաստիճան այրերի մի տեղից մյուս տեղը տեղափոխվելու համար։ Զրահափոխադրիչի վրա տեղադրված է գնդացիր և մի շարք գիշերային տեսասարքեր։ ԶՓ-ն պահպանում է կրակոցներից և միջուկային զենքի ճառագայթներից։
Մոտոհրաձգային ջոկի կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտոհրաձգային ջոկի կազմում կարող են լինել ինչպես շարքայիններ, այնպես էլ մի շարք այլ պաշտոնյաներ (օրինակ՝ եֆրեյտորներ և սերժանտներ)։ Մոտոհրաձգային ջոկը կազմված է 9-11 հոգուց, որոնք համապատասխանաբար լինում են նշված պաշտոնյաներ
- ավագ հրաձիգ և նրան ուղեկցող երեք կրտսեր հրաձիգներ
- նռնականետ և նռնականետի օգնական
- նշանառու օպերատոր
- գնդացրորդ
- վարորդ
- ջոկի հրամանատար
- կարգ ու կանոնի վերահսկիչ
Համազորային կռիվներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտը դա երկու և ավելի ստորաբաժանումների զինված ընդհարումն է։ Մարտը կարող է սկսել սովորական տարաձայնություններից և ավարտվել խոշոր կորուստներով։ Մարտը կարող է ավարտվել երկու արդյունքներով, առաջին դեպքում մի կողմը հաղթում է, իսկ մյուսը հակառակը։ Մյուս դեպքում ավարտվում է ինչ որ տերության աջակցությամբ՝ հաշտությամբ։ Մարտը հաղթանակին հասնելու միակ միջոցն է։ Ժամանակակից մարտը համազորային է։ Համազորային մարտին մասնակցում են տարբեր տեսակի զորամիավորումներ և զորատեսակներ։ Նաև հանդիպում են դեպքեր երբ հատուկ զորքերը համագործակցում են ռազմաօդային և ռազմածովային զորքերի հետ։
Պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտի այն տեսակը, որը խափանում է հակառակորդի հարձակումը կամ հնարավոր հարձակումը կոչվում է պաշտպանություն։ Պաշտպանությունը մարտի կարևոր բաղկացուցիչ մասերից է և մարտերի հետ միասին կազմում է մեկ ամբողջություն։ Պաշտպանությունները լինում են երկու տեսակի՝ հարկադիր կամ կանխամտածված։ Ստորաբաժանումները կարող են հաղթանակի հասնել անմիջապես պաշտպանությունից հետո։
Հարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարձակումը մարտի ամենակարևոր բաղադրիչն է։ Հիմնականում նրա նշանակությունը կայանում է նրանով, որ հակառակորդի նկատմամբ հաղթանակի կարելի է հասնել միայն հարձակման պարագայում։ Միայն վճռական հարձակմամբ կարելի է հասնել հաղթանակի։ Հարձակումից առաջ սովորաբար անցկացվում է համապատասխան պարապմունքներ՝ կրակային և շարային։ Այս պարապմունքների նպատակը կայանում է նրանով, որ հրետանու և օդուժի նախօրոք պլանավորված հարձակումները պետք է չեզոքացնվի։ Հարձակման վճռական պահը կոչվում է գրոհ։ Հարձակվող հակառակորդի վրա հարձակումը կոչվում է հանդիպական կայուն մարտ։ Այն առաջանում է տարբեր իրավիճակներում։ Նահանջող հակառակորդի վրա հարձակումը կոչվում է հետապնդում:
Մոտոհրաձգային ջոկի երթակարգը և մարտակարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երթակարգ և մարտակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտոհրաձգային զորքերը և ստորաբաժանումները կարող են տեղաշարժվել մի վայրից մյուս վայրը և գործել երթակարգով։ Երթակարգը և Մարտակարգը կախված է հակառակորդի գործողություններից և ռազմական տեղագրությունից։ Երթակարգի տեղաշարժումը բաժանվում է երկու մասի՝ միաշարասյուն և երկշարասյուն։ Սրանք սահմանված են հետիոտնի և ցամաքային ռազմական մեքենաների համար։ Սա ունի շարժման բարձր արագություն և ուժգնություն։
Մոտոհրաձգային ջոկի մարտակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտոհրաձգային ջոկի մարտակարգը զինծառայողների մարտ վարելու ժամանակ դասավորվածությունն է։ Մարտակարգը պետք է ապահովի անընդմեջությունը, նվազեցնել անձնակազմի խոցելիությունը հակառակորդի հարձակումից։ Մոտոհրաձգային ջոկի մարտակարգը հետիոտն հարձակվելիս զինվորների միությունն է։ Զինծառայողների միջև միջին հեռավորությունը պետք է լինի 6-8 մ, իսկ երկու նռնականետորդների (կամ օգնականների) միջև պետք է լինի 1-2 մ։ Շղթայի հետևից պետք է շարժվի զգոն հետևակը մարտական մեքենայով, իսկ վերևից ռազմաօդային ուժերը։ Պաշտպանությունում ջոկը զբաղվում է մինչև 100-110 մետր ճակատային դիրքով։ Ամեն ինչ հիմնված է համապատասխան սպառազինության հետ։ Ջոկի մեջ գնդացրորդը տեղակայված է հրամանատարի կողքին։ Նռնականետորդը գործում է անկախ։ Ավագ հրաձիգը ունի փոփոխական դիրք, սակայն հիմնականում հանդես է գալիս հրամանատարի ՀՄՄ-ի կողքին։
Մարտական հնարավորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտավարության հիմունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտական հնարավորությունները ցուցանիշներ են, որը բնորոշ է մարտական խնդիրը լուծելուն։ Մարտական հնարավորությունների ցուցանիշները լինում են քանակական և որակական։ Մարտական հնարավորությունները կազմված են մոտոհրաձգային ջոկի
- քանակությունից
- պատրաստակամությունից
- բարոյաքաղաքական վիճակից
- սպառազինությունից
- հրամանատարական կազմից
Մարտական հնարավորությունների վրա ազդող էական գործոններն են
- գործողությունների բնույթը
- ժամը
- տեղանքը
- մթնոլորտային պայմանները
- անվտանգ կենսագործունեությունը
Մոտոհրաձգային ջոկի մարտական հնարավորության բնորոշող գծերն են
- կրակային հզորություն
- զորաշարժային հզորություն
Կրակային հզորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրակային հզորությունը ներառում է
- հակատանկային և հակահետևակային ականները
- զենք զինամթերքը
- համաօդային ներուժը
- համաջրային ներուժը
Կրակային հզորությունը հակատանկային ականների միջոցով և ինքնաձիգների միջոցով տված կորուստների հնարավորությունն է։ Լրիվ սպառազինված մոտոհրաձգային ջոկը ընդունակ է պայքար մղել մարտական մեքենայի, ուղղաթիռների և ոչնչացնել նրանց արտադրողական ձեռնարկությունը (շտաբը)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մոտոհրաձգային զորքերի սահմանումը Ռազմական հանրագիտարանում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.