Քննարկում:Մոտոհրաձգային ջոկ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարև բոլորին. մի հարց ունեմ. ըստ ինձ ռազմագիտության վերաբերվող հոդվածներում վիքիֆիկացման վերաբերյալ պիտակը այնքան էլ կարևոր չի, քանի որ շատ պարագայում վիքիֆիկացման կարիք էլ չի զգացվում--Seskfabrega (քննարկում) 14:51, 18 Փետրվարի 2015 (UTC)

Seskfabrega, մոտոհրաձգային ջոկ հոդվածում կաղաապարը պետք է, որովհետև վիքիֆիկացման կարիք ունի։ Վիքիֆիկացում ասելով նկատի ունեմ ունենա գոնե ներքին հղումներ, որովհետև եթե գեթ մեկ ներքին հղում չի ունենում հոդվածը, համակարգը նրան հոդված չի համարում և թիվը չի ավելացնում։ Ինչպես նաև կարևոր է հոդվածի հանրագիտարանային ոճը պահպանելը, որն էլ թույլ կտա ներքին հղումներ դնել։ Անկեղծ ասած՝ ես ցանկանում էի այս հարցը քեզ երեկ տալ․ հոդվածները գրելիս դու գրքերից պատճանո՞ւմ ես։ Այս հարցը տալիս եմ, որովհետև հոդվածի ոճը գրքային է։ Եթե այո, ապա խնդրում եմ ասես, թե որոնք են, որպեսզի որքան հնարավոր է շուտ ջնջենք հոդվածները և հետագայում խնդիրներ չունենանք։ -- Ջեօ () 14:57, 18 Փետրվարի 2015 (UTC)
Seskfabrega, հոդվածը թերի է. չունի ոչ ներքին (ոչ մեր Վիքիում, ոչ ուրիշ դեպի Վիքիներ, ոչ քույր նախագծեր) ոչ արտաքին հղումներ, ոչ նշված են աղբյուրներ, ոչ կատեգորիա։ Դրական կողմ. պատկերազրված է։ - Kareyac (քննարկում) 16:02, 18 Փետրվարի 2015 (UTC)
Նաև գրված է սխալներով, տառեր են կուլ տված։--BekoՔննարկում 16:14, 18 Փետրվարի 2015 (UTC)
Խնդրում եմ օգնություն ցույց տալ և վերադարցնել կուլ տվածը։ - Kareyac (քննարկում) 16:20, 18 Փետրվարի 2015 (UTC)
Kareyac, ի՞նչ և ո՞վ կուլ տվել, տեղը ցուց կտա՞ս։ Ախ հաա, տառերը նկատի ունես։--BekoՔննարկում 16:55, 18 Փետրվարի 2015 (UTC)
Beko ջան, ես խո չեմ ասում քո կուլ տվածը հետ տաս (հանգիստ մարսի), բայց եթե տարերի տեղը գիտես - դիր։ - Kareyac (քննարկում) 17:07, 18 Փետրվարի 2015 (UTC)

Ջեո ջան, 100 %-ով քեզ վստահեցնում եմ որ դասագրքերից չեմ վերցնում նյութերս: Ի՞նչ վերաբերվում է աղբյուրներին ես օգտվում եմ "Հայոց բանակ"ը գրքից և հիմնականում միայն որոշակի տվյալներ եմ վերձնում ոչ թե պատճենում, վստահեցնում եմ 100 %-ով; Իսկ ինչ վերաբերվում է տառերի հարցին երևի խնդիրը ստեղնաշարիս հետ է կապված ներող եղեք :-)--Seskfabrega (քննարկում) 17:16, 18 Փետրվարի 2015 (UTC)

Լավ, այդ դեպքում խնդրում եմ վիքիֆիկացնես և գրքի տվյալները որպես աղբյուր լրացնես, որպեսզի պիտակը երկար հոդվածի վրա չմնա, լա՞վ։ -- Ջեօ () 17:20, 18 Փետրվարի 2015 (UTC)

հավանաբար հոդվածը ջնջման կարիք ունի--Seskfabrega (քննարկում) 17:30, 18 Փետրվարի 2015 (UTC)

եթե ուզում եք կարող եք ջնջել ես չեմ նեղվի Ջեո ջան, բայց կարիք չկա ըստ ինձ--Seskfabrega (քննարկում) 17:31, 18 Փետրվարի 2015 (UTC)

փաստորեն այլ լեզուներով հոդվածը հայտնվեց, մնաց մնացածը :-)--Seskfabrega (քննարկում) 17:33, 18 Փետրվարի 2015 (UTC)

Այլ լեզուներովը սխալ էր միացրած, սա ջոկի մասին է, իսկ դա Մոտոհրաձիգային զորքերն էին։ --BekoՔննարկում 18:26, 18 Փետրվարի 2015 (UTC)
տվյալ պարագայում ջոկի և զորքերի մեջ էական տարբերություն չկա--Seskfabrega (քննարկում) 18:29, 18 Փետրվարի 2015 (UTC)
Միջլեզվային կապը և կատեգորիան տվել եմ ես ինչպես ներկա ունեցացներից ամենա մոտիկներ։ Ջոկի մասին այլ լեզուներով հոդված չգտա։ Իսկ բովանդակությունը շատ մոտիկ է։ Արաջարկում են վերականգնել կապը և վերանվանել/ընդլայնացնել հոդվաջը մինջև Մոտոհրաձգային զորքեր։ - Kareyac (քննարկում) 18:40, 18 Փետրվարի 2015 (UTC)

Համաձայն եմ Kareyac-ի հետ--Seskfabrega (քննարկում) 18:53, 18 Փետրվարի 2015 (UTC)

Seskfabrega, ջոկի և զորքերի մեջ էական տարբերություն չկ՞ա։ Դու վստահ ես, ուրեմն եկ ծովից, կամ ծոցից հղում տանք օվկիանոսին։ Kareyac ջան, դու էլ հո փորձված մասնակից ես, ու գիտես որ միջլեզվային հղումները մոտիկ լինելով չեն դնում։ Անպայման միջլեզվային հղում դնելու պատճառը, ո՞րն է, կգրեք մոտոհրաձիգային զորքերի մասին, այն ժամանակ էլ հղումը կդնեք։--BekoՔննարկում 20:22, 18 Փետրվարի 2015 (UTC)

Բեքո ջան արդեն հասկացա. ուղղակի ուզում էին ասեի, որ հոոդվածների բովանդակությունը գրեթե նույնն է (ծանոթացա ֆրանսերենով գրածին) երևի ասածս ճիշտ չձևակերպեցի--Seskfabrega (քննարկում) 20:34, 18 Փետրվարի 2015 (UTC)

Beko ջան, եթե գտնես լռիվ համընկնող հոդված ուրիշ վիքիներում, խմդրում եմ դիր հղում։ Միջլեզվական հղումներ, որոնք լռիվ չեն համընկմում թուլադրելի են, եթե կան մասեր, որոնք համընկնում են, օրինակ Հղումներ դեպի էջի բաժին։ Այս դեպքում մեր հոդվածի թեման ցրված է տարբեր բաժիններով։ Դրական արդյունքն է, որ մասնակից գնաց հղումով, կարդաց ֆրանսերեն տարբերակը և ստացավ գիտելիքներ։ Դրանով ես համարում եմ իմ նպատակը կատարված։ Ցանկության դեպքում կարող ես նորից հանես հղումը։ Հաջորդ նպատակն է բարելավել և զարգացնել մասնակցի փորձառությունը և հոդվածի որակը։ Seskfabrega, արդյո՞ք երկրորդ արտաքին հղումը համընկնում է հոդվածի թեմային։ Որոշ օգտակար խորհրդներ կան այս և այս էջերում- Kareyac (քննարկում) 02:55, 19 Փետրվարի 2015 (UTC)
Եթե հոդվածը ջոկի մասին է, ապա եկեք գրենք միայն նրա մասին, եթե պետք է գրենք զորքերի մասին ու վերնագիրը թողնենք ջոկ, ապա դա չի լինի։ «Համազորային կռիվներ» բաժինը կամ տանկի ու զրահամենքենայինը ինչո՞ւ են ջոկի հոդվածում։ Ավելի լավ չի ջոկը թողնենք փոքր ծավալի։ Առանձին գրենք զորքի մասին ու դա հանգիստ սրտով կապենք միջլեզվայինով ճիշտ հոդվածին, մանավանդ, որ այս հոդվածը իր միջի նյութով սկսում է «ձգել» մոտոհրաձգային զորքեր հոդվածի։ Կամ եկեք սա անվանափոխենք, համապատասխանաբար մեջի նյութը հարմարեցնելով զորք հոդվածին։ Իմհո հարկավոր է ստեղծել Մոտոհրաձգային զորքեր հոդվածը։ --BekoՔննարկում 07:06, 19 Փետրվարի 2015 (UTC)