Մոսկվայի վաճառականների ընկերության առևտրի տուն
Տեսակ | շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տվերսկի շրջան |
Հիմնադրված է | 1909 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Մոսկվայի վաճառականների ընկերության առևտրի տուն (ռուս.՝ Торговый дом Московского купеческого общества), 1909-1911 թվականներին ճարտարապետ Ֆեոդոր Շեխտելի կողմից ռացիոնալ մոդեռն ոճով կառուցված շենք Մոսկվայում։ Գտնվում է Մալի Չերկասկի նրբանցքի 2 հասցեում։ Դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալի Չերկասկի և Նոր հրապարակի անկյունի ժամանակակից շենքի տեղում 17-րդ դարից եղել է Յարոսլավլի Փրկչի կերպարանափոխման վանական համալիրի բակը կից շինություններով։ 18-րդ դարի երկրորդ կեսին բակը վարձակալած կից շինություններում բացվել է Գոտլիբ Գիլդերբրանդտի Նիկոլսկայա դեղատունը։ 1777 թվականին դեղատան համար նա կառուցել է անկյունային կիսառոտոնդային մի շինություն, որն ավերել է 1812 թվականի հրդեհը, այնուհետև շենքը վերականգնվել է։ Մոսկվայի վաճառականների ընկերությունը 1883 թվականին գնել է այս տունը[4]։
Նոր տունը կառուցել է ճարտարապետ Ֆյոդոր Օսիպովիչ Շեխտելը 1909-1911 թվականներին։ Շենքը գրասենյակային էր և նախատեսված ընկերության անդամներին վարձակալությամբ հանձնելու համար։ Շենքի տարածքները վարձակալել են «Կնոպի առևտրի տունը», «Ի. Վ. Շչուկին և որդիներ» ընկերակցությունը և այլ ընկերություններ։ Վարձակալների գովազդը տեղադրվում էր պատուհաններից վերև։
1920-1930-ական թվականներին շենքում է տեղակայվել Առողջապահության ժողովրդական կոմիսարիատը[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
- ↑ moscowhite; moscow_gothica (2009 թ․ մայիսի 27). «ДОМ МОСКОВСКОГО КУПЕЧЕСКОГО ОБЩЕСТВА В БОЛЬШОМ ЧЕРКАССКОМ ПЕРЕУЛКЕ». Готическая архитектура Москвы. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Торговый дом Московского купеческого общества, 1909 г., арх. Шехтель Ф.О. |». www.mosculture.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 4,0 4,1 Левина, Ирина. «Торговый дом Московского купеческого общества» (ռուսերեն). Узнай Москву. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոսկվայի վաճառականների ընկերության առևտրի տուն կատեգորիայում։ |