Մոռենի կովկասյան |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Rubus caucasicus
Focke
|
![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/df/Wikispecies-logo.svg/17px-Wikispecies-logo.svg.png) [{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը Վիքիցեղերում]
|
![uselang=hy}}](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Commons-logo.svg/15px-Commons-logo.svg.png) [{{fullurl:commons:Special:Search/{{{wikispecies}}}|uselang=hy}} Պատկերների որոնում Վիքիպահեստում]
|
|
|
Մոռենի կովկասյան (լատին․՝ Rubus caucasicus Focke), վարդածաղկավորների կարգի, վարդազգիների ընտանիքի փոքր թուփ։
Փոքր, տերևաթափ թուփ է, աղեղնաձև, գլանաձև կտրվածքով ճյուղերով, մազմզուկապատ կամ մերկ անպտուղ ընձյուղներով, կեռ փշերով և շիկավուն գեղձիկներով։ Տերևները, եռաբաժան են կամ հնգաբաժան, գլանաձև, թաղիքամազմզուկապատ տերևակոթուններով, ծածկված գեղձիկներով և փշերով, ամուր կաշվեկերպ, վերևից մերկ, ներքևից նուրբ թաղիքավոր, սուր ատամնաեզր, ծայրային տերևիկը 8 սմ երկարությամբ, լայն հակառակ ձվաձև, սրտաձև հիմքով, կողմնայինները կարճ կոթունավոր, թեք կտրված հիմքով։ Պտղաբերող շիվերը թեթևակի անկյունավոր են կամ ակոսավոր, ավելի մանր տերևավոր։ Ծաղկաբույլերն ուղղաձիգ են, մազմզուկապատ, ծաղիկները սպիտակ են, 1,5-2 սմ տրամագծով։ Պտուղները սև են, լայն ձվաձև, 2-2,5 սմ տրամագծով, համեղ։
Տարածված է Կովկասում։ Հանդիպում է մեր հանրապետության հյուսիսարևելյան շրջաններում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Ջանգեզուրում, Մեղրիում, միջին և վերին լեռնային գոտիներում, թփուտների մեջ, անտառների եզրերին, գետափերին։
Էկոլոգիական խումբը VI: Մշակության հավանական շրջանները 9-10, 18-20, 23-25,28, 32[1]։