Մոռենի կովկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոռենի կովկասյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մոռենի
Տեսակ Մոռենի կովկասյան
Լատիներեն անվանում
Rubus caucasicus
Focke

Մոռենի կովկասյան (լատին․՝ Rubus caucasicus Focke), վարդածաղկավորների կարգի, վարդազգիների ընտանիքի փոքր թուփ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր, տերևաթափ թուփ է, աղեղնաձև, գլանաձև կտրվածքով ճյուղերով, մազմզուկապատ կամ մերկ անպտուղ ընձյուղներով, կեռ փշերով և շիկավուն գեղձիկներով։ Տերևները, եռաբաժան են կամ հնգաբաժան, գլանաձև, թաղիքամազմզուկապատ տերևակոթուններով, ծածկված գեղձիկներով և փշերով, ամուր կաշվեկերպ, վերևից մերկ, ներքևից նուրբ թաղիքավոր, սուր ատամնաեզր, ծայրային տերևիկը 8 սմ երկարությամբ, լայն հակառակ ձվաձև, սրտաձև հիմքով, կողմնայինները կարճ կոթունավոր, թեք կտրված հիմքով։ Պտղաբերող շիվերը թեթևակի անկյունավոր են կամ ակոսավոր, ավելի մանր տերևավոր։ Ծաղկաբույլերն ուղղաձիգ են, մազմզուկապատ, ծաղիկները սպիտակ են, 1,5-2 սմ տրամագծով։ Պտուղները սև են, լայն ձվաձև, 2-2,5 սմ տրամագծով, համեղ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում։ Հանդիպում է մեր հանրապետության հյուսիսարևելյան շրջաններում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Ջանգեզուրում, Մեղրիում, միջին և վերին լեռնային գոտիներում, թփուտների մեջ, անտառների եզրերին, գետափերին։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը VI: Մշակության հավանական շրջանները 9-10, 18-20, 23-25,28, 32[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 392։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոռենի կովկասյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոռենի կովկասյան» հոդվածին։