Մխիթար Կազմիչ
Արտաքին տեսք
Մխիթար Կազմիչ | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Երկեր | Տուտեորդու խաչքար |
Մասնագիտություն | քարգործ |
Մխիթար Կազմիչ (անհայտ[1] - անհայտ[1]), XII դարի հայ քարգործ վարպետ։ Աշխատել է Սանահինում։ Գործերից նշանավոր է Գրիգոր Տուտեորդու հուշարձան-խաչքարը Սանահինի վանքի Սբ․ Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ (1184)։ Խաչքարի պատվանդանը չորս կողմից մշակված է, յուրաքանչյուր երեսին կան երկսյուն կամարներով երկուական խորաններ։ Սեղանաքարը երիզված է «սելջուկյան շղթա» ունեցող քիվով, որի վրա դրված է ավելի նեղ պատվանդան, վերջինի վրա բարձրանում է գեղաքանդակ խաչքարը։ Հուշարձանի ետին երեսին գրված է Տուտեորդու հիշատակարան-արձանագրությունը, ըստ որի, նույն թվականներին նորոգվել է Կաթողիկե եկեղեցին, որին հավանաբար մասնակցել է Մխիթար Կազմիչի օգնական (կամ արձանագրության փորագրիչ) Ավետիսը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղաֆադարյան Կ., Սանահինի վանքը և նրա արձանագրությունները, Երևան, 1957։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 631)։ |