Միր (համերգային դահլիճ)
Տեսակ | տեսարժան վայր |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մոսկվա և Ցվետնոյ բուլվար |
Հիմնադրված է | 1958 |
«Միր» համերգային դահլիճ (ռուս.՝ Концертный зал «Мир»), համերգային դահլիճ Մոսկվայի կենտրոնում (Ցվետնոյ բուլվար, տուն 11)։ Գտնվում է 1881 թվականին կառուցված շենքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1881 թվականին Ցվետնոյ բուլվարում կառուցվել է ութանիստ քարե շենք, որը նախատեսված էր «Պլևնա» համայնապատկերի ցուցադրման համար։ 1886 թվականին շենքը ձեռք են բերել Նիկիտին եղբայրները և այնտեղ բացել կրկես։ Ավելի ուշ շենքում գործել է ձիավարության համար ասպարեզ։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ ասպարեզն այրվել է, և այդ ժամանակից ի վեր շենքը դատարկ է մնացել[2]։
1957 թվականին սկսվել է շենքի վերակառուցումը որպես կինոթատրոն` ճարտարապետներ Վ. Ա. Բուտուզովի, Ն. Ս. Ստրիգալյովայի, Մ. Ի. Բոգդանովի[2], ինժեներներ Լ. Բոգատկինի, Վ. Կոտովի, ինժեներ-կոնստրուկտոր Ա. Լևենշտեյնի նախագծով[3]։ Վերակառուցման ժամանակ պահպանվել են միայն աղյուսե պատերը։ Նոր «Միր» կինոթատրոնը բացվել է 1958 թվականի փետրվարի 28-ին որպես համայնապատկերային[3]։ 1960 թվականին այն վերակահավորվել է որպես 1220 նստատեղով լայնաֆորմատ կինոթատրոն[2]։
2006 թվականին կինոթատրոնը կրկին վերակառուցվել է, որից հետո բացվել է որպես «Միր» համերգային դահլիճ 923 հանդիսատեսի համար[4]։ Վերջին վերակառուցումը կատարվել է 2017 թվականին, որից հետո «Միրը» դարձել է համերգային ժամանցային հարթակ[5]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքն աղյուսե է, հատակագծում` ութանիստ։ Գլանաձև դահլիճի տրամագիծը մոտ 40 մ է[6]։ Պատերը հնչականության բարելավման նպատակով երեսպատված էին ուղղահայաց փայտե ձողերով։ Դահլիճը ծածկված է մետաղական ֆերմաներից պատրաստաված կոնաձև գմբեթով։ Դրսից պատերը երեսպատված են գորշ կերամիկական սալիկներով։ Հիմնական ծավալի ութանիստը վեր է խոյանում ապակեպատ ուղղանկյունաձև ծավալի վրա, որտեղ տեղադրվում է կինոթատրոնի նախասրահը[7]։ Ապակու և պատերի փակ մակերեսների համադրությունը բնորոշ է 1950-ական թվականների երկրորդ կեսի խորհրդային ճարտարապետությանը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Федосюк Ю. А. Москва в кольце Садовых. — М., 2017.
- ↑ 2,0 2,1 2,2 «Мир» // Москва: Энциклопедия / Глав. ред. А. Л. Нарочницкий. — М. : Советская энциклопедия, 1980. — 688 с. — 200 000 экз.
- ↑ 3,0 3,1 Ежегодник Большой советской энциклопедии. 1959
- ↑ КЗ «Мир» // timeout.ru
- ↑ Ночная жизнь: крупнейшая клубная империя Москвы // forbes.ru
- ↑ 6,0 6,1 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 394. — 512 с. — ISBN 5-274-01624-3
- ↑ Архитектура Москвы, XX век. Московский рабочий, 1984