Միսս Մարվել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միսս Մարվել
Հրատարակման պատմություն
ԱշխարհԵրկիր-616
Անձնական տվյալներ
Տեսակpersona in a work of fiction?
ԾննդավայրՆյու Ջերսի
Թիմեր և կազմակերպություններ
Վրիժառուները

Միսս Մարվել (անգլ.՝ Ms. Marvel), «Marvel Comics» հրատարակության կողմից հրապարակված կոմիքսների մի շարք կերպարների անուն։ Կերպարն ի սկզբանե մտածված է եղել որպես Կապիտան Մարվելի իգական անալոգ։ Marvel-ը «Ms. Marvel» անվանումով հրատարակել է երեք կոմիքսաշար, առաջին երկուսում գլխավոր հերոսուհին եղել է Քերոլ Դենվերսը, իսկ երրորդում՝ Քամալա Հանը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլ Դենվերս[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլ Դենվերսն առաջին հերոսուհին է, որն օգտագործել է Միսս Մարվել անունը։ Ստեղծել է Ռոյ Թոմասը և նկարիչ Ջին Քոլանը և առաջին անգամ հայտնվել է «Marvel Super-Heroes» № 13-ում (մարտ, 1968)` որպես ԱՄՆ-ի ВВС-ի սպա և չի ունեցել սուպերունակություններ։ Կրիի և Կապիտան Մարվելի հետ տեղի ունեցած պայթյունից հետո՝ «Captain Marvel» № 18-ում (նոյեմբեր, 1969) նրա ԴՆԹ-ն միախառնվել է Մար-Վելլի ԴՆԹ-ի հետ։ Եվ «Ms. Marvel» № 1-ում (հունվար, 1977) Քերոլը ցուցադրում է արդյունքում ստացած սուպերունակությունները և դառնում է սուպերհերոսուհի։ Որպես Միսս Մարվել՝ նա դառնում է Վրիժառուների թիմի հենարանը՝ սկսած «The Avengers» № 171-ից (մայիս, 1978)։ Դենվերսը որպես ծածկանուն օգտագործել է Կրկնակի աստղ[1] և Պատերազմի թռչուն անունները[2]։ 2012 թվականի հուլիսին Դենվերսն իր վրա է կրում Կապիտան Մարվելի թիկնոցը՝ ի պատիվ իր մահացած Մար-Վելլի, հետո Կապիտան Ամերիկան նրան ասում է, որ Մար-Վելլը կցանկանար, որ նա դա աներ[3]։

Շերոն Վենտուրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերոն Վենտուրան` երկրորդ Միսս Մարվելն, որը ստեղծել են Մայք Կարլինը և Ռոն Ուիլսոնը, առաջին անգամ հայտնվել է «The Thing» № 27-ում (սեպտեմբեր, 1985) որպես կասկադյոր՝ «Ամպրոպային մրցարշավորդներ» թիմի անդամ, որտեղ նա հանդիպել է Արարածին։ «The Thing» № 35-ում (մայիս, 1986) Վենտուրան կամավոր գնացել է փորձարկման, որն անցկացրել է Ուժային Բրոքերը՝ սուպերունակություններ ստանալու համար, որպեսզի Արարածի հետ կարողանար միանալ Անսահմանափակ դասի պրոֆեսիոնալ ըմբշամարտի ֆեդերացիային, վերցնելով՝ Միսս Մարվել անունը։ Վենտուրան ավելի ուշ միացել է Ֆանտաստիկ քառյակին՝ «Fantastic Four» № 307-ում (հոկտեմբեր, 1987), իսկ հետո նրա վրա ազդում են տիեզերական շողերը՝ «Fantastic Four» № 310-ում (հունվար, 1988) և նրա մարմինը մուտացիայի է ենթարկվում, նա նմանվում է Արարածին և ստանում է Կին-Արարած անունը։

Կարլա Սոֆեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ Կարլա Սոֆենը՝ սուպերչարագործուհի է և հայտնի է Մունսթոուն անունով, առաջին անգամ նա հայտնվում է որպես Բժիշկ Ֆաուստի օգնական՝ «Captain America» № 192-ում (դեկտեմբեր, 1975), նրան ստեղծել են Մարվ Վոււլֆմանը և Ֆրենկ Ռոբինսը։ «The Incredible Hulk» № 228-ում (հոկտեմբեր, 1978) նա դառնում է չարագործ Մունսթոունի հոգեբույժը, որը նաև հայտնի է որպես Լոյդ Բլոհ։ Կարլան հիպնոսի օգնությամբ ստիպում է Բլոհին՝ իրեն տալ երկնաքարը, որը որ նրան ուժեր է տվել և նա ստանում է ունակություններ և վերցնում է նրա անունը։ Մռայլ կառավարում սյուժետային գծի ժամանակ Սոֆենտ միանում է Նորմազ Օզբորնի ստեղծած՝ Վրիժառուների թիմին, որոնք հայտնի են նաև որպես Մռայլ Վրիժառուները, որտեղ նա հանդես է գալիս որպես առաջին Միսս Մարվելի՝ Քերոլ Դենվերսի նմանակ[4]։ Նա դառնում է «Ms. Marvel» շարքի գլխավոր հերոսուհին՝ սկսած № 38 թողարկումից (հունիս, 2009), մինր այն պահը, երբ վերադառնում է Քերոլ Դենվերսը՝ № 47-ում (հունվար, 2010)։

Քամալա Հան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամալա Հանը չորրորդ Միսս Մարվելն է, ստեղծել են Սանա Ամանատը, Ուիլլու Ուիլսոնը և Ադրանա Ալֆոնան։ Հանն առաջին անգամ հայտնվել է «Captain Marvel» № 17-ում (նոյեմբերի, 2013) որպես պակիստանյան ծագմամբ 16-ամյա Նյու Ջերսցի ամերիկուհի, որը պաշտում էր Քերոլ Դենվերսին։ Նա ստացել է սեփական կոմիքսաշար՝ «Ms. Marvel», որը լույս է տեսել 2014 թվականի փետրվարին, դառնալով Marvel Comics-ի առաջին մուսուլման կերպարը, որի անունը եղել է կոմիքսների վերնագրերում[5][6]։ Այդ սերիայի առաջին հավաքածու հատորը՝ «Ms. Marvel Volume 1: No Normal» 2015 թվականին ստացել է Հյուգոյի մրցանակ՝ լավագույն գրաֆիկ պատմություն անվանակարգում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Uncanny X-Men № 164 (декабрь 1982)
  2. Avengers vol. 3 № 4 (май 1998)
  3. Beard, Jim (2012 թ․ մարտի 17). «WonderCon 2012: Captain Marvel». marvel.com. Marvel. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  4. Dark Avengers № 1 (January 2009)
  5. Robinson, Wills (6 November 2013). « Marvel Comics brings back Ms Marvel as a 16-year-old Muslim daughter of Pakistani immigrants living in Jersey City». The Daily Mail.
  6. Wheeler, Andrew (2013 թ․ նոյեմբերի 6). «All-New Marvel NOW! Q&A: Ms. Marvel!». Marvel.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. Russ Burlingame (2015 թ․ ապրիլի 23). «Guardians of the Galaxy, Orphan Black and Ms. Marvel Win In Bizarre Hugo Awards Ceremony».