Միսաք Փաշապեզյան
Արտաքին տեսք
Ծնվել է | 1881 |
---|---|
Ծննդավայր | Սիս, Ադանայի մարզ, Թուրքիա |
Մահացել է | 1914 |
Մահվան վայր | Սիս |
Կրթություն | Սուրբ Ժոզեֆի համալսարան |
Մասնագիտություն | դեղագործ |
Ծնողներ | Կարապետ (կամ Թորոս) Փաշապեզյան |
Միսաք Կարապետի Փաշապեզյան (կամ Թորոսի, 1881, Սիս, Կոզանի գավառ, Ադանայի նահանգ- 1914, Սիս), հայ դեղագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1881 թվականին Ադանայի նահանգի Կոզանի գավառի Սիս քաղաքում։ Ավագ եղբոր՝ Հարությունի օգնությամբ գնացել է Բեյրութ և ուսանել Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետի դեղագործական բաժնում։ 1908 թվականին ավարտել է ուսումը և վերադարձել Սիս։ Հայրենի քաղաքում շուտով բարեհոգի և խղճմիտ դեղագործի համբավ է ձեռք բերել։
1914 թվականին, թուրքերի պնդումով, զերծ է մնացել տեղահանությունից։ Հիվանդացել է տիֆով։ Սիսի պետական բժիշկ թուրք Ալին չարամտորեն նրան սխալ բուժում է կատարել, ինչի հետևանքով Միսաքը մահացել է 33 տարեկանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քէլէշեան Միսաք, Սիս Մատեան, Պէյրութ, 1949։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։