Jump to content

Միոգլոբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միոգլոբինը կամ մկանագլոբինը գլոբուլինային սպիտակուց է, որն իրականացնում է մկաններում մոլեկուլային թթվածնի պահեստավորումը և այն հասցնում բջիջների օքսիդացնող համակարգին։ Կազմված է ավելի քանի 150 ամինաթթվային մնացորդ պարունակող շղթայից։ Առաջին սպիտակուցն է, որի կառուցվածքը պարզված է ռենտգենակառուցվածքային վերլուծության եղանակով։ Միոգլոբինի մոլեկուլի զանգվածը 17.000 է։ Հեմոգլոբինի նման մոլեկուլային թթվածինը (O2) կապող ակտիվ կենտրոնը հեմն է։ Միոգլոբինը Օ2-ի հետ դարձելիորեն կապվում է թթվածնի ցածր մասնական ճնշման պայմաններում։ Դա ֆիզիոլոգիական մեծ նշանակություն ունի, որովհետև մկանի կծկման ժամանակ թթվածնի ճնշումը խիստ ընկնում է մազանոթների սեղման հետևանքով, և հենց այդ ժամանակ միոգլոբինից անջատվում է մկանային աշխատանքի համար անհրաժեշտ O2: Միոգլոբինի պարունակությունը ողնաշարավոր կենդանիների մկաններում 2% է, ջրի տակ երկար մնացող կետերի, փոկերի և այլնի մկաններում՝ մինչև 20%։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«7-րդ հատոր». Հայկական սովետական հանրագիտարան. 1979 թ.