Միխայիլ Անդրեև-Տուրկին
Միխայիլ Անդրեև-Տուրկին | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10 (22), 1868 |
Ծննդավայր | Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 23, 1944 (75 տարեկան) |
Մահվան վայր | Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հայրենագետ |
Միխայիլ Միխայլովիչ Անդրեև-Տուրկին (ռուս.՝ Михаи́л Миха́йлович Андре́ев-Ту́ркин, սեպտեմբերի 10 (22), 1868, Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - փետրվարի 23, 1944, Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գավառագետ, հասարակական գործիչ։ Միխայիլ Անդրեև-Տուրկինի ջանքերով Տագանրոգում բացվել է Անտոն Չեխովի թանգարանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1868 թվականի սեպտեմբերի 10-ին (հին տոմարով) Տագանրոգում ձկնարդյունաբերողի ընտանիքում[1]։ 1878 թվականին ընդունվել է Տագանրոգի արական գիմնազիա, որը յոթերորդ դասարանից ստիպված էր թողնել և գնալ աշխատելու[1]։ 1886-1905 թվականներին զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ[1]։ 1905-1917 թվականներին ընտրվել է վարչության անդամ[1]։ 1905-1918 թվականներին աշխատել է ինքնավար միության ֆինանսական մասի վարիչ[1]։ 1919-1920 թվականներին եղել է ինքնավար միության նախագահի տեղակալ և ֆինանսական մասի վարիչ։ 1920-1922 թվականներին եղել է առբաժնի ֆինանսական մասի վարիչ[1]։
1909 թվականին դարձել է Ա. Չեխովի անվան քաղաքային թանգարանի վարիչ[2]։ 1909 թվականի վերջին Անդրեև-Տուրկինը տրվել է քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։
1923-1925 թվականներին աշխատել է արխիվային նյութերի պահպանության կոմտնտեսության արխիվում, եղել է քաղաքային արխիվային հանձնաժողովի նախագահ[1]։ Արխիվային հանձնաժողովի ստեղծման նպատակը քաղաքի՝ իրենց գործունեությունը դադարեցրած հաստատությունների ֆոնդերի հավաքելը և պահպանելն էր[2]։ 1925 թվականին Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն Տագանրոգի անցումով նշանակվել է Տագանրոգի «Главнаук»-ի լիազոր։ 1925-1929 թվականներին աշխատել է Տագանրոգի արխիվային բյուրոյի վարիչի տեղակալ, պատմական արխիվի վարիչ, գործկոմին կից արխիվագետ-խորհրդատու։
Չեխովի թանգարան Տագանրոգում ցանկացել են ստեղծել դեռ մինչև հեղափոխությունը, սակայն քաղաքային վարչությունը միջոցներ չուներ, որպեսզի գներ այն տունը, որտեղ ծնվել էր Չեխովը։ Այդ ժամանակ, որպես մասնավոր անձ, այն գնել է քաղաքային վարչության անդամ Միխայիլ Անդրեև-Տուրկինը։ Նա էլ դարձել է Տագանրոգի Չեխովի թանգարանի առաջին տնօրենը[3]։ Համարվում է, որ հենց Անդրեև-Տուրկինն է սկիզբ դրել Տագանրոգում Չեխովի արգելոցի հիմնադրմանը[4]։
Միխայիլ Անդրեև-Տուրկինը բռնաճնշման է ենթարկվել[5], 1938 թվականին դատապարտվել է 5 տարվա աքսորի[1] և աքսորվել Ղազախստանի տափաստաններ[5]։
Մահացել է 1944 թվականի փետրվարի 23-ին Տագանրոգում։
Հետմահու արդարացվել է ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի կողմից 1989 թվականին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Ревенко Л. В. Андреев-Туркин Михаил Михайлович // Таганрог: Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 186. — ISBN 978-5-88040-064-5.
- ↑ 2,0 2,1 Собств. корр. «Отец» // Таганрогская правда. — 2013. — 20 сент.
- ↑ Денисова С. Чехов как курочка-гриль Արխիվացված 2010-04-05 Wayback Machine // Русский репортёр. — 2010. — № 3.
- ↑ Вовк Е. Помним, храним… // Таганрогская правда. — 2013. — 26 сент.
- ↑ 5,0 5,1 Собств. корр. Таганрожцы почтили память первых основателей чеховского музея Արխիվացված 2013-09-21 Wayback Machine // www.tagancity.ru. — 2013. — 20 сент.
- ↑ Андреев-Туркин Михаил Михайлович // Донская энциклопедия. — Таганрогː Айкен, 2015. — Т. 1. — С. 30. — ISBN 978-5-900948-17-1.