Միխայիլ Ալաֆուզո
Միխայիլ Ալաֆուզո | |
---|---|
դեկտեմբերի 31, 1891 - հուլիսի 13, 1937 (45 տարեկան) | |
Ծննդավայր | Նիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ |
Կոչում | կորպուսի հրամանատար և շտաբս-կապիտան |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Կրթություն | Օդեսայի ռազմական ուսումնարան |
Պարգևներ |
Միխայիլ Ալաֆուզո (ռուս.՝ Михаил Иванович Алафузо, դեկտեմբերի 31, 1891, Նիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 13, 1937, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զորապետ, կոմկոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միխայիլ Ալաֆուզոն ծնվել է 1891 թվականին Նիկոլաևում, ծովային սպայի ընտանիքում։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, ծառայությունն անցել է Բելոստոկի 50-րդ հետևակային գնդում[1], 1916 թվականի սկզբում ուներ պոդպորուչիկի կոչում, 1917 թվականին ստանում է շտաբս-կապիտանի կոչում։
1918 թվականի սկզբում զորակոչվում է Կարմիր բանակ, Քաղաքացիական պատերազմի մասնակից է[2]։ Եղել է Հյուսիսային-Ուրալ-Սիբիրական ռազմաճակատի օպերատիվ վարչության պետը (28.07.- 30.08.1918), 3-րդ բանակի շտաբի պետը (30.08.1918-1.1919 և 2.05- 5.12.1920), 1918 թվականի օգոստոս-հոկտեմբերին եղել է նույն բանակի հրամանատար։ Եղել է Հանրապետության զինված ուժերի հաշվառման և կազմակերպական հանձնաժողովի անդամ (1.1919-04.1920), Հարավ-Արևմտյան ռազմաճակատի շտաբի պետի օգնական (6-28.12.1920), Կիևյան ՌՕ-ի շտաբի պետը։
- 1921-1924 թվականներին Մոսկովյան ՌՕ-ի շտաբի պետ
- 1924-1927 թվականներին Հյուսիս-Կովկասյան ՌՕ-ի շտաբի պետ
- 1927-1935 թվականներին Կարմրադրոշ Կովկասյան բանակի շտաբի պետ
- 1935 թվականին ստացել է կոմկորի կոչում
- 1935-1937 թվականներին եղել է Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի կազմակերպական և մոբիլիզացիոն ամբիոնի վարիչ[3]։
Կրթությունը` բարձրագույն, ավարտել է Գլխավոր Շտաբի ակադեմիան։ Ձերբակալվել է 1937 թվականի ապրիլի 15-ին լրտեսության, վնասարարության և հակահեղափոխական տեռորիստական կազմակերպությանը մասնակցելու մեղադրանքով։ Մայիսի 22-ին ձերբակալված Մարշալ Տուխաչևսկու հունիսի 1-ի ցուցմունքում մեղադրվում է գերմանական հետախուզությանը տեղեկատվություն տրամադրելու համար։ Ընդգրկվել է ՆԳԺԿ օրգանների կողմից նախապատրաստված, ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական Կոլեգիային ներկայացման ենթակա այսպես կոչված «ստալինյան ցուցակների» մեջ[4]։ Ցուցակում դասակարգվել է 1-ին դասում, որը սանկցավորվում էր պատժի առավելագույն չափով` գնդակահարությամբ։ 1937 թվականի հուլիսի 10-ի ցուցակը, որում ընդգրկված էր Ալաֆուզոյի ազգանունը, հաստատվել է անձամբ Ստալինի և Մոլոտովի կողմից[5]։
1937 թվականի հուլիսի 13-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական Կոլեգիայի որոշմամբ դատապարտվում է պատժի առավելագույն չափին` գնդակահարության և նույն օրը դատավճիռը ի կատար է ածվում։ Աճյունը թաղված է Դոնի գերեզմանատանը[6]։ Արդարացվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ռազմական կոլեգիայի 22.11.1960 թվականի որոշմամբ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր Դրոշի շքանշան (20.02.1928[7])
- Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշան (1932)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ВП от 3 января 1916 года по Русскому Инвалиду № 15
- ↑ С. Т. Минаков Советская военная элита в политической борьбе 20-30-х годов
- ↑ Комкоры
- ↑ «Список от 10 июля 1937 года». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Фотография визы Сталина на списке с М. И. Алафузо». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Захоронение на Донском кладбище: Июль 1937
- ↑ ПРИКАЗ РЕВОЛЮЦИОННОГО ВОЕННОГО СОВЕТА СОЮЗА СОВЕТСКИХ СОЦИАЛИСТИЧЕСКИХ РЕСПУБЛИК по личному составу армии № 101. 23 февраля 1928 года. Москва. — М.: Центральная Типография НКВМ, 1928. — С. 2. — 36 с. — 430 экз.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сувениров О. Ф. Трагедия РККА 1937-1938. - М.։ ТЕРРА, 1998. - 528 с. - ISBN 5-300-02220-9.
- Черушев Н. С., Черушев Ю. Н. Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные)։ 1937-1941. Биографический словарь. - М.։ Кучково поле; Мегаполис, 2012. - С. 55-56. - 496 с. - 2000 экз. - ISBN 978-5-9950-0217-8.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեկտեմբերի 31 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Հուլիսի 13 մահեր
- 1937 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուս ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- ԽՍՀՄ-ում գնդակահարվածներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ