Միխայել Մադլ
Քաղաքացիությունը | Ավստրիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 21, 1988[1][2][3] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Յուդենբուրգ, Շտիրիա, Ավստրիա | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Միխայել Մադլ (գերմ.՝ Michael Madl, մարտի 21, 1988[1][2][3], Յուդենբուրգ, Շտիրիա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, պաշտպան «Աուստրիա» ակումբի և Ավստրիայի ֆուտբոլի հավաքականում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադլը պրոֆեսիոնալ կարիերա է սկսել Վիեննայի «Աուստրիա» ակումբում։ 2004 թվականին նա նորամուտն է նշել ավստրիական Բունդեսլիգայի ֆուտբոլի առաջնությունում։ 2007 թվականի ամռանը Միխայելը վարձակալությամբ խաղային պրակտիկա որոնելիս միացել է Ինսբրուքի «Վաքերին»։ Վարձակալությունն ավարտելուց հետո Մադլը վերադարձել է «Աուստրիա» և օգնել նրան Ավստրիայի ֆուտբոլի գավաթ նվաճելու։ 2010 թվականին Միխայելը տեղափոխվել է «Վիներ-Նոյշտադտ» ակունբ։ Հուլիսի 17-ին ԼԱՍԱ ակունբի դեմ խաղում նա նորամուտն է նշել նոր թիմում[4]։ 2011 թվականին իր նախկին «Աուստրիայի» դեմ խաղում Մադլն իր առաջին գոլն է խփել «Վիներ–Նոյշտադտի» կազմում։
2012 թվականի ամռանը Միխայելը տեղափոխվել է «Շտուրմ» ակումբ։ Հուլիսի 21-ին «Ռեդ Բուլի Զալցբուրգի» դեմ խաղում նորամուտն է նշել Գրացի թիմում[5]։ 2013 թվականի ապրիլի 20-ին «Մատերսբուրգի» դեմ խաղում Մադլն իր առաջին գոլն է խփել «Շտուրմի» կազմում[6]։
2016 թվականին սկզբին Միխայելը վարձավճարով տեղափոխվել է Անգլիայի «Ֆուլհեմ» ակումբ։ Փետրվարի 13-ին «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղում նա նորամուտն է նշել Անգլիայի Չեմպիոնշիփում կայանալիք ֆուտբոլի լիգայի առաջնությունում[7]։ Մեկ շաբաթ անց «Չարլթոն Աթլետիկի» դեմ խաղում Մադլն իր առաջին գոլն է խփել «Ֆուլհեմի» կազմում»[8]։ Վարձակալությունից հետո «Դաչնիկները» Միխայելի տրանսֆերը գնել են «Շտուրմից»։ 2018 թվականի սկզբին նա վերադարձել է «Աուստրիա» ակումբ։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Ավստրիայի երիտասարդական հավաքականի կազմում Մադլը չորրորդ տեղն Է զբաղեցրել Կանադայի աշխարհի երիտասարդական առաջնությունում։ 2007 թվականին Մադլը դարձել է Ավստրիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ։
2016 թվականի նոյեմբերի 15-ին Սլովակիայի հավաքականի հետ ընկերական խաղում Միխայելը նորամուտն է նշել Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականում[9]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային Ավստրիա «Աուստրիա Վիեննա ֆուտբոլային ակումբ»
- Ավստրիայի գավաթի 2008-2009 թվակաների գավաթակիր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Винер-Нойштадт VS. ЛАСК 5:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ հուլիսի 17.
- ↑ «Штурм VS. Ред Булл Зальцбург 0:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 21.
- ↑ «Штурм VS. Маттерсбург 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 20.
- ↑ «Куинз Парк Рейнджерс VS. Фулхэм 1:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 13.
- ↑ «Фулхэм VS. Чарльтон Атлетик 3:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 20.
- ↑ «Австрия VS. Словакия 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ նոյեմբերի 15.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայել Մադլ» հոդվածին։ |
|