Հավելն իր կարիերան սկսել է «Բոհեմիանս 1905» ակումբի կազմում։ 2013 թվականի հունիսի 5-ին Սոկոլովի «Բանիկ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Չեխիայի երկրորդ լիգայում[4]։ Իր նորամուտային մրցաշրջանում Միլանն օգնել է ակումբին դուրս գալ էլիտա։ 2015 թվականի մարտի 7-ին «Պրշիբրամ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Գամբրինուս լիգայում[5]։ 2016 թվականին «Զբրոյովկա» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Հավելը խփել է իր առաջին գոլը «Բոհեմիանս 1905»-ի կազմում։
2017 թվականի ամռանը Միլանը տեղափոխվել է Պլզենի «Վիկտորիա» ակումբ։ Հուլիսի 25-ին՝ ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայի ընտրական փուլի՝ ռումինիական «Ստյաուա» ակումբի դեմ խաղում Հավելը կատարել է իր նորամուտը նոր թիմում[6]։
Հոկտեմբերի 1-ին իր նախորդ՝ «Բոհեմիանս 1905» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Հավելը խփել է իր առաջին գոլը «Վիկտորիա» ակումբում[7]։ Իր նորամուտային մրցաշրջանում նա դարձել է երկրի չեմպիոն։
2017 թվականին Չեխիայի երիտասարդական հավաքականի կազմում Հավելը մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որի ընթացքում խաղացել է Գերմանիայի[8], Իտալիայի[9] և Դանիայի[10] երիտասարդական հավաքականների դեմ։։