Միլան Հավել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլան Հավել
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 7, 1994(1994-08-07)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Չեխիա
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Չեխիա Վիկտորիա (Պլզեն)
Համար 24
Պատանեկան կարիերա
4—2013 Չեխիա Բոհեմիանս 1905
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—2017 Չեխիա Բոհեմիանս 1905 56 (2)
2017— Չեխիա Վիկտորիա (Պլզեն) 22 (2)
Ազգային հավաքական
2014 Չեխիա Չեխիա (մինչև 20) 2 (0)
2015—2017 Չեխիա Չեխիա (մինչև 21) 15 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 5 փետրվարի, 2019:

Միլան Հավել (չեխ․՝ Milan Havel, օգոստոսի 7, 1994(1994-08-07)[1][2][3], Պրահա, Չեխիա), չեխ ֆուտբոլիստ, Պլզենի «Վիկտորիա» ակումբի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավելն իր կարիերան սկսել է «Բոհեմիանս 1905» ակումբի կազմում։ 2013 թվականի հունիսի 5-ին Սոկոլովի «Բանիկ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Չեխիայի երկրորդ լիգայում[4]։ Իր նորամուտային մրցաշրջանում Միլանն օգնել է ակումբին դուրս գալ էլիտա։ 2015 թվականի մարտի 7-ին «Պրշիբրամ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Գամբրինուս լիգայում[5]։ 2016 թվականին «Զբրոյովկա» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Հավելը խփել է իր առաջին գոլը «Բոհեմիանս 1905»-ի կազմում։

2017 թվականի ամռանը Միլանը տեղափոխվել է Պլզենի «Վիկտորիա» ակումբ։ Հուլիսի 25-ին՝ ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայի ընտրական փուլի՝ ռումինիական «Ստյաուա» ակումբի դեմ խաղում Հավելը կատարել է իր նորամուտը նոր թիմում[6]։ Հոկտեմբերի 1-ին իր նախորդ՝ «Բոհեմիանս 1905» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Հավելը խփել է իր առաջին գոլը «Վիկտորիա» ակումբում[7]։ Իր նորամուտային մրցաշրջանում նա դարձել է երկրի չեմպիոն։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Չեխիայի երիտասարդական հավաքականի կազմում Հավելը մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որի ընթացքում խաղացել է Գերմանիայի[8], Իտալիայի[9] և Դանիայի[10] երիտասարդական հավաքականների դեմ։։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային Չեխիա «Վիկտորիա»

  • 1st Չեխիայի առաջնություն — 2017/18

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 regional database of the Pilsen City Library (չեխերեն)
  4. «Баник Соколов VS. Богемианс 1905 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 5.
  5. «Богемианс 1905 VS. Пршибрам 3:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 7.
  6. «Стяуа VS. Виктория Пльзень 3:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 25.
  7. «Виктория Пльзень VS. Богемианс 1905 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հոկտեմբերի 1.
  8. «Германия (до 21) VS. Чехия (до 21) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 18.
  9. «Чехия (до 21) VS. Италия (до 21) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 21.
  10. «Чехия (до 21) VS. Дания (до 21) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 24.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]