Միդլենդս (տարածաշրջան)
Միդլենդս (անգլ.՝ Midlands), Անգլիայում Բիրմինգհեմ քաղաքի շրջակայքը ընդգրկող տարածք։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միդլենդսը տարածվում է մի տարածաշրջանում, որն ընդգրկում է Միջին անգլիական ցածրավայրը և հանդիսանում է Անգլիայի ավանդական ածխահանության (այսպես կոչված՝ Սև երկիր (անգլ.՝ Black Country)) և արդյունաբերության կենտրոնը։ Նա Լոնդոնից մոտավորապես 200 կմ հյուսիս է, Հարավային և Հյուսիսային Անգլիա տարածաշրջանների միջև և ներառում է Իստ Միդլենդս և Ուեստ Միդլենդս շրջանները[1]։ Այստեղ են գտնվում Դերբիշիր, Հերեֆորդշիր, Լեստերշիր, Նորթհեմփթոնշիր, Լինկոլնշիր, Նոթինգհեմշիր, Ռաթլենդ, Շրոպշիր, Ստաֆորդշիր, Ուորիկշիր, Վուսթերշիր կոմսությունները։ Ներկայումս Միդլենդսին են միացված Օքսֆորդշիր և Գլոստերշիր կոմսությունները, իսկ Չեշիրը, որ միշտ եղել է Միդլենդսը ներկայացնող կոմսությունը, այժմ միացված է Հյուսիսային Անգլիային։ Տարածաշրջանի կենտրոնը Բիրմինգհեմ, Վուլվերհեմպտոն, Քովենթրի ագլոմերացիան է, որտեղ մի քանի միլիոն բնակչություն է ապրում[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական պլանով Միդլենդսը զբաղեցնում է միջնադարյան անգլո-սաքսոնական՝ Մերսիա թագավորության տարածքը։ 1790 թվականին Օքսֆորդի ջրանցքի կառուցման շնորհիվ Միդլենդսը ջրային ճանապարհով կապվեց Լոնդոնի հետ, որը մեծ խթան հանդիսացավ շրջանի տնտեսական աճին։ Շրջանի արևելքում կազմավորվեց Սաութ Միդլենդսը, որի մեջ մտան Նորթհեմփթոնշիր և Բեդֆորդշիր կոմսությունները և Բեքինգհեմշիր կոմսության հյուսային մասը։ Վերջին երկուսը այժմ Միդլենդսի կազմում չեն։
Հետաքրքիր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միդլենդսի տարածքում տարածված է հիմնականում Անգլերենի չեշիրյան բարբառը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Health and Safety Executive (անգլ.)
- ↑ England, United Kingdom (անգլ.)
- ↑ Region, England, United Kingdom (անգլ.)