Միացյալ Նահանգների ռազմածովային հին աստղադիտարան
Միացյալ Նահանգների ռազմածովային հին աստղադիտարան Old Naval Observatory | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | 787 |
Երկիր | ԱՄՆ[1] |
Վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան[1] |
Հիմնադրվել է՝ | 1843 |
Արտադրող | 1893 |
Old United States Naval Observatory Վիքիպահեստում |
Միացյալ Նահանգների ռազմածովային հին աստղադիտարան, աստղադիտարան է, հիմնված 1843 թ. Վաշինգտոն քաղաքում, ԱՄՆ։
Աստղադիտարանի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չարլզ Ուիլկս, 1833 թվականից ղեկավարում էր ՌԾՈՒ Քարտեզագրական բաժինը (Depot of Charts and Instruments)[2]
- Մեթյու Ֆոնտեյն Մաուրի
- Ջեյմս Մելվիլ Գիլլիս` համարվում է աստղադիտարանի հիմնադիրը
- 1870 — 1876 — Հենրի Հեյիս Լոքվուդ
Աստղադիտարանի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստղադիտարանի ստեղծման հիմնական նպատակն էր կազմակերպել ԱՄՆ ՌԾՈւ ապագա նավավարների ուսուցումը, ինչպես նաև նավերին և քաղաքացիական բնակչությանը տեղեկացնել ճշգրիտ ժամանակի մասին։ Առաջին շենքը կառուցվել է 1843 թ., անընդհատ դիտարկումները սկսվեցին 1844 թվականից։ Դիտարկումները դադարացվեցին 1893 թ., երբ կառուցվեց աստղադիտարանի նոր մասնաշենքը Մասաչուսեթս ավենյուի վրա։ 1894-1902 թթ. հին աստղադիտարանի շենքում էր տեղակայված Հիգիենայի ռազմածովային թանգարանը։ 1903-1942 թթ. աստղադիտարանի տարածքում կառուցվեց ռազմածովային հոսպիտալ։ 1965 թ. հին ռազմածովային աստռղադիտարանի շենքը հայտարարվեց ազգային պատմական հուշարձան։ Այս պահին շենքում է տեղակայված ԱՄՆ ՌԾՈւ Բժշկության և վիրաբուժության բյուրոն։ Աստղադիտարանը փակ է այցելուների համար։
Աստղադիտարանի գործիքները[խմբագրել | խմբագրել կոդը]
- 66-սմ Կլարկի ռեֆրակտոր (F=13 մ)` ստեղծման պահին աշխարհում ամենամեծ ռեֆրակտորը (1875 թվական)
Հետազոտությունների ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աստերոիդներ
- Մոլորակներ
- Կրկնակի աստղեր
Հիմնական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին հարյուրյակից 3 աստերոիդների հայտնաբերումը՝ (31) Էուֆրոսինե, (50) Վիրջինիա, (60) Էխո
- Մարսի արբանյակների հայտնաբերումը՝ Ֆոբոս և Դեյմոս
- 61 Կարապի կրկնակի աստղ լինելու փաստի ապացույցը
- Սատուրնի պտույտի պարբերության որոշումը
- «Ամերիկյան ծովային աստղագիտական տարեգիրքի» («Nautical Almanae») հրատարակումը
Հայտնի աշխատակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեյմս Ֆերգյուսոն (1847 — 1867?)
- Ասաֆ Հոլլ (1862 — 1891)
- Էդվարդ Հոլդեն
- Սայմոն Նյուկոմբ
- Ջոն Մերսեր Բրուկ
- Ուիլիամ Թ. Սեմփսոն
- Դևիդ Պեկ Տոդ
- Ջոն Ուիլսոն Դանենհոուեր
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աստղադիտարանում տեղադրվել է կաուչուկե ժամանակի գունդը, որով ճշտվում է ճշգրիտ ժամանակը նավերի համար։
- ԱՄՆ վեցերորդ նախագահ Ջոն Քվինսի Ադամսը, ով ստորագրել էր աստղադիտարանի ստեղծման մասին օրինագիծը, ինքը բազմիցս այցելել է աստղադիտարան և կատարել դիտարկումներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Հետագայում բաժանվել է երկու գերատեսչության` ՌԾՈՒ Հիդրոգրաֆիկ բաժանմունք (the Naval Oceanographic Office) և ԱՄՆ Ռազմածովային աստղադիտարան
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աստղադիտարանների կոդերի ցանկը մինչև 1986 թվականը
- Աստերոիդների ցանկ (արխիվային նիշքում նշված են հայտնաբերող աստղադիտարանները)
Փոքր մոլորակների կենտրոնում հրատարակումներ՝
- Փոքր մոլորակների աստղաչափական դիտարկումներ
- Փոքր մոլորակների աստղաչափական դիտարկումներ
- ՓՄԿ-ի տվյալների բազայում աստղադիտարանի բոլոր աստղաչափական դիտարկումների որոնում
NASA ADS տվյալների բազայում հրատարակումներ՝
- Որոնել «Old Naval Observatory» բառակապակցությամբ
- Հրապարակումների որոնում «U.S. Naval Observatory» բառակապակցությունով 1843-1895 թթ. ընկած ժամանակահատվածում
1870 թվականից հետո կատարված գիսաստղերի և մոլորակների արբանյակների դիտարկումները՝