Jump to content

Մեքենաների փորձարկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Midnight Sun X-ի փորձարկումը 2011 թվականին

Մեքենաների փորձարկում, փորձով մեքենաների կոնստրուկտիվ և շահագործման հատկությունների որոշում։ Մեքենաների փորձարկումը կարևոր է հատկապես նոր մեքենաների ընդունման ժամանակ, երբ անհրաժեշտ է պարզել, թե որքանով են մեքենայի հատկությունները (ամրությունը, մաշակայունությունը, հուսափությունը ևն) համապատասխանում տեխ․ պահանջներին։ Փորձարկումները կատարվում են ըստ հաստատված ծրագրի ու տեխնիկական պայմանների։ Նախքան մեքենաները սերիական արտադրության հանձնելը, դրանք ենթարկում են լաբորատոր, գործարանային շահագործման, ընթացային, թռիչքային, ճանապարհային և այլ փորձարկումների։ Որոշ դեպքերում մեքենաների հուսալիությունը և երկարակեցությունը պարզելու նպատակով կատարում են արագացված փորձարկումներ (սովորականից ցածր աշխատանքային պայմաններում), որոնք հնարավորություն են տալիս կարճ ժամկտում պարզելու հիմնական հանգույցների և մասերի մաշման ինտենսիվությունը, խափանումների առաջացման պատճառները և այլն։ Մեքենաների փորձարկումը․ նոր տեխնիկայի ստեղծման նախագծային և հետազոտական աշխատանքի բաղադրիչ մասն է և կարևոր նշանակություն է ստանում մեքենաների որակի բարձրացման և դրանց յուրացման ժամկետների կրճատման գործում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 503