Jump to content

Մետամորֆոպսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետամորֆոպսիա
metamorphopsia
Պատճառաչքի ցանցաթաղանթի կառուցվածքային փոփոխություններ (ցանցաթաղանթային մեխանիզմ), գլխուղեղի կեղևի փոփոխությունները (կեղևային մեխանիզմ)
Հետևանքուղիղ գծերը երևում են ալիքաձև կամ թեքված, իրերը թվուն են ավելի մոտ կամ ավելի հեռու տեղակայված
Ախտորոշումտեսողական դաշտի զննման թեստ
Բուժումցանցաթաղանթի և դեղին բծի մի քանի ընդհանուր հիվանդությունների բուժում
 Metamorphopsia Վիքիպահեստում

Մետամորֆոպսիա (հունարենից՝ μεταμορφοψία, metamorphopsia ՝ «տեսնել աղավաղված ձևեր»), աղավաղված տեսողության ձև է, որի դեպքում ուղիղ գծերի ցանցը երևում է ալիքաձև, իսկ ցանցի մասերը՝ դատարկ։ Մարդիկ մետամորֆոպսիայի առկայությունն առաջին հերթին նկատում են, երբ նայում են փոքր շերտավարագույրին, որի ուղիղ գծերը երևում են ալիքաձև կամ թեքված։ Իրերը կարող են թվալ ավելի մոտ կամ ավելի հեռու տեղակայված։

Ամսլերի ցանց, ցույց է տրված մետամորֆոպսիա ունեցող մարդու ձախ աչքի տեսողական ընկալումը (ուղիղ գծերը երևում են թեքված կամ կորացած)

Ի սկզբանե բնութագրված 1800-ական թվականներին՝ մետամորֆոպսիան նկարագրվել է որպես կարճատեսության և ծերունական մակուլոպաթիաների առաջնային և կարևոր ախտանիշ[1]։ Մետամորֆոպսիան անհավասարակշռված տեսողության ձև է, որն առաջանում է աչքի փոքր ակամա շարժումներից, երբ աչքը փորձում է կայունացնել տեսադաշտը[1]։ Մետամորֆոպսիան կարող է նաև հանգեցնել օբյեկտի չափի կամ ձևի ընկալման խեղաթյուրմանը[2]։

Այն հիմնականում կապված է մակուլոդեգեներացիայի հետ, մասնավորապես՝ տարիքային մակուլոդեգեներացիայի և քորոիդային նեովասկուլյարիզացիայի հետ[3]։ Մետամորֆոպսիա դիտվում է նաև ախտաբանական կարճատեսության, ենթադրյալ աչքի հիստոպլազմոզ համախտանիշի, քորոիդային պատռվածքի և բազմաբշտային (մուլտիֆոկալ) քորոիդիտի դեպքում[3]։

Ախտաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետամորֆոպսիայի զարգացման հիմքում ընկած են աչքի ցանցաթաղանթի կառուցվածքային փոփոխությունները (ցանցաթաղանթային մեխանիզմ), ինչպես նաև գլխուղեղի կեղևի փոփոխությունները (կեղևային մեխանիզմ)[4]։ Ցանցաթաղանթային մեխանիզմը ներառում է ցանցաթաղանթի շերտերի տեղաշարժը, ինչը հանգեցնում է ցանցաթաղանթի վրա լույսի սխալ տեղաբաշխմանը[4]։ Կեղևային մեխանիզմը, որը հայտնաբերվերվել է ցանցաթաղանթային մեխանիզմից հետո, ազդում է տեսողական ընկալման «լրացման» և տեսողության կենտրոնացման վրա[4]։

Պարզվել է, որ կեղևային մեխանիզմը ցանցաթաղանթային մեխանիզմի հետ միասին նպաստում է մետամորֆոպսիայի առաջացմանը երկարատև մակուլոպաթիայի ժամանակ կամ մակուլյար խանգարումների բուժումից հետո[1]։

Մետամորֆոպսիան կարող է լինել աչքի ցանցաթաղանթի կամ դեղին բծի մի շարք հիվանդությունների ախտանիշ[5]։ Այդ հիվանդություններն են՝

Մետամորֆոպսիայի ախտորոշման թեստերը հիմնականում օգտագործվում են մարդու, կանոնավոր նախշեր տեսնելու, սուբյեկտիվ գնահատականի հիման վրա։ Այս թեստերից շատերն ունեն ցածր զգայունություն հիվանդությունը ճշգրիտ ախտորոշելու համար[6]։ Հոգեֆիզիկական թեստը, որը կոչվում է տեսողական դաշտի զննման թեստ, գնահատում է մարդու՝ առարկաների ցանկացած սխալ դասավորության ընկալման կարողությունը և ունի ավելի մեծ զգայունություն[6]։

Բուժում և կանխատեսում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետամորֆոպսիան ցանցաթաղանթի և դեղին բծի մի քանի ընդհանուր հիվանդությունների ախտանիշ է, որոնց բուժումը կարող է բարելավել հիվանդի վիճակը։ Այն մարդկանց մոտ, ովքեր ունեն վերցանցաթաղանթի, դեղին բծի պատռվածք և ցանցաթաղանթի անջատում, մետամորֆոպսիայի հանդիպման նվազումը կապված է տեսողության սրության բարձրացման հետ[1]։ Մետամորֆոպսիայի քանակական գնահատումը կարևոր քայլ է մակուլոդեգեներացիա ունեցող անհատների տեսողական գործառույթները հասկանալու և բժիշկների կողմից բուժման արդյունքները գնահատելու համար[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Midena, Edoardo; Vujosevic, Stela (2015 թ․ նոյեմբերի 11). «Metamorphopsia: An Overlooked Visual Symptom». Ophthalmic Research. 55 (1): 26–36. doi:10.1159/000441033. ISSN 0030-3747.
  2. River, Yaron; Ben Hur, Tamir; Steiner, Israel (1998 թ․ հոկտեմբերի 1). «Reversal of Vision Metamorphopsia: Clinical and Anatomical Characteristics». Archives of Neurology. 55 (10): 1362–1368. doi:10.1001/archneur.55.10.1362. ISSN 0003-9942.
  3. 3,0 3,1 Steidl, Scott M.; Hartnett, Mary Elizabeth (2011 թ․ հունվարի 1). Clinical Pathways In Vitreoretinal Disease (անգլերեն). Thieme. ISBN 978-1-60406-458-2.
  4. 4,0 4,1 4,2 Chen, Qi; Liu, Zao-xia (2019 թ․ մայիսի 23). «Idiopathic Macular Hole: A Comprehensive Review of Its Pathogenesis and of Advanced Studies on Metamorphopsia». Journal of Ophthalmology (անգլերեն). 2019: 1–8. doi:10.1155/2019/7294952. ISSN 2090-004X. PMC 6556255. PMID 31240135.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «retina-summary-benchmarks-2019».(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 [Simunovic, M. P. (2015). METAMORPHOPSIA AND ITS QUANTIFICATION. Retina, 35(7), 1285–1291. doi:10.1097/iae.000000000000058 «METAMORPHOPSIA AND ITS QUANTIFICATION»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետամորֆոպսիա» հոդվածին։