Մեսրոպյան ազգային վարժարան
Մեսրոպյան ազգային վարժարան, ամենօրյա վարժարան։ Հիմնվել է 1965 թվականին, Մոնթեբելլոյում՝ Սուրբ Խաչ եկեղեցու, Հայ կրթական հիմնարկության, Մոնթեբելոյի հայ կենտրոնի (ՀՀԴ կոմիտեի կենտրոն) նախաձեռնությամբ։ 1983 թվականից վարժարանը տեղափոխվել է Պիկո Ռիվերա։ Ունի Ռոն և Գոհարիկ Գաբրիելի անվան մանկապարաեզ, տարրական և միջնակարգ բաժիններ։ Դասավանդվում են հայոց լեզու, գրականություն, պատմություն, կրոն, Հայ դատ, երգ-երաժշտություն, գեղանկարչություն, տրամաբանություն։ Աշակերտների թիվը՝ 354: Հրատարակում է տարեգիրք, պարբերաթերթ («Մեսրոպյան տեղեկատու»)։ Ունի նաև պարախումբ, երգչախումբ, թատերախումբ, մարզական խմբեր (բասկետբոլի, վոլեյբոլի, բեյպայի, սոֆթբոլի, ֆուտբոլի)։ Վարժարանին հատկացված են մնայուն հիմնադրամներ, որոնց հասույթով նվեր-մրցանակներ են շնորհվում ավարտական դասարանների աշակերտներին։