Մեղրի ազատ տնտեսական գոտի
Մեղրի ազատ տնտեսական գոտի (անգլ.՝ Meghri Free Economic Zone) կամ Մեղրի ԱՏԳ, հատուկ տնտեսական գոտի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանի[1]։ ԱՏԳ տնօրենն է Աշոտ Զարբաբյանը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, Գործարար ծրագրի մշակումը իրականացրել է «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ (անգլ․ Avenue Consulting Group) խորհրդատվական ընկերությունը[2][3][4][5]։ ԱՏԳ-ն նախատեսված է կառուցապատել 2 փուլով[1]։
Առաջին փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոտու կառուցման առաջին փուլը ավարտվել է 2017 թվականի դեկտեմբերին, երբ ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար։ Այդպիսով, 2017 թվականի դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Մեղրի ԱՏԳ բացման արարողությունը, որին ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ըստ Կարեն Կարապետյանի, տնտեսական գոտում նախատեսվում է ակտիվացնել Իրանի հետ սահմանային առևտուրը, զբոսաշրջությունը[1]։ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել[1].
Մեր մտադրությունները բավական լուրջ են, որովհետև վստահ ենք, որ այն պայմանները, որոնք ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում և այն հնարավորությունները, որոնք ունի մեր երկիրը, նկատի ունեմ տնտեսական ռեժիմները, որոնք մենք ունենք ԵԱՏՄ-ի, Եվրամիության, մեր հարևան Իրանի ու այլ երկրների հետ, շատ լավ հնարավորություններ են ստեղծում, որպեսզի բիզնեսը զարգանա:
Երկրորդ փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունվարի 30 - ին «Ավենյու քընսալթինգ գրուպ» (անգլ․ Avenue Consulting Group) ընկերության Ռազմավարական կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Կարեն Մարտիրոսյանը ներկայացրել է «Մեղրի» ԱՏԳ կառուցապատման երկրորդ փուլի գործարար ծրագիրը, ըստ որի՝ երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար։ Վերոնշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը տրամադրվելու է շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային և այլ ծառայությունների համար[1][2][3][4][5]։
Ակնկալվող ազդեցությունը տնտեսության վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես նշվում է լրատվամիջոցներում, ազատ տնտեսական գոտու հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները։ Բացի այդ, ԱՏԳ գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ և կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ և ծառայություններ[1]։
Սպասվում է, որ ԻԻՀ հետ սահմանակից տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, ինչպես նաև առևտրային և լոգիստիկ հնարավորությունները, Հայաստանի բազմավեկտոր առևտրային արտոնյալ ռեժիմները, կարող է կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև։ Ինչպես նշվում է ԶԼՄ-ներում, Մեղրու ազատ տնտեսական գոտին կնպաստի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, այլև Հայաստան օտարերկրյա կապիտալի ներհոսքին, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների և ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը
- ↑ 2,0 2,1 «Նախարարությունում քննարկվել են «Մեղրի» ԱՏԳ ծրագրի իրականացման 2-րդ փուլի աշխատանքները». lurer.com. 31.01.2018. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ 3,0 3,1 «Տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված «Մեղրի» ԱՏԳ ծրագրի իրականացման երկրորդ փուլի աշխատանքներին». haydzayn.com. 31.01.2018. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 ««Մեղրի» ազատ տնտեսական գոտու կառուցապատման երկրորդ փուլի ծրագիրը պատրաստ է».
- ↑ 5,0 5,1 «Discussion on Meghry Free Economic Zone Project Second Phase Implementation in the Ministry of Economic Development and Investments». www.avenueconsulting.am (english). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)