Մեղվապահության թանգարան
Մեղվապահության թանգարան | |
---|---|
Տեսակ | բացօթյա թանգարան |
Երկիր | Լեհաստան |
Տեղագրություն | Սվաժենձ |
Վայր | Սվաժենձ |
Հիմնադրվել է | 1963 |
Կայք | muzeum-szreniawa.pl/?q=pl/node/80 |
Մեղվապահության թանգարան (լեհ.՝ Muzeum Pszczelarstwa ), ամբողջական անունը` Ռիշարդ Կոստեցկու անվան մեղվապահության թանգարան (լեհ.՝ Muzeum Pszczelarstwa im. prof. Ryszarda Kosteckiego), թանգարան է բաց երկնքի տակ, որը գտնվում է Լեհաստանում, Մեծ լեհական վոևոդության Սվաժենձ քաղաքում։ Թանգարանը Շրենյավա գյուղում գտնվող Գյուղատնտեսության և սննդի արտադրության ազգային թանգարանի մասնաճյուղն է։ Թանգարանը գտնվում է Սվաժենձի արևմտյան մասում, Պոզնանսկայա 35 հասցեում, համար 92 ճանապարհի և համար 3 երկաթուղային ճանապարհի միջև։ Թանգարանը ներկայացնում է ցուցանմուշներ կապված մեղվապահության, փչակային մեղվապահության և շերամապահության պատմության հետ։ Թանգարանը այգու և վերականգնված առանձնատան հետ համարվում է Մեծ լեհական վոևոդության մշակութային հուշարձան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1963 թվականին, Պետական անասնաբուժական ինստիտուտի մեղուների հիվանդությունների ֆակուլտետի կողմից, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերված առանձնատանը, որը գտնվում էր Նովա Վես քաղաքային շրջանի տարածքի զբոսայգում։ Թանգարանի հիմնադրման մեջ կարևոր դեր է ունեցել պրոֆեսոր Ռիշարդ Կոստեցկին։ Թանգարանի ստեղծմանը մասնակցել են Մեղուների հիվանդությունների բաժնի ֆակուլտետի ղեկավար Ստանիսլավ Կիրկորովը և պրոֆեսոր Մարիան Էլինսկին։
1966 թվականի հունվարին թանգարանը մտել է Շրենյավայի Գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ազգային թանգարանի կազմի մեջ։ 2002 թվականին թանգարանն անվանակոչվել է Ռիշարդ Կոստեցկու անունով։
1987 թվականի մարտի 30-ին թանգարանի շենքը, վերանորոգված առանձնատունը և զբոսայգին ընդգրկվել են Մեծ լեհական վոևոդության հուշարձանների ռեեստրի կազմի մեջ[1]։
Թանգարանի գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի տարածքում ներկայացվել է 230 օրինակ փեթակների հավաքածու, որոնք ցուցադրում են մեղապահության պատմությունը Լեհաստանում։ Ցուցաանմուշների մեջ առանձնացվում են հատուկ ձևավորված և տարբեր նյութերից պատրաստված փեթակներ, որոնք իրենցից ներկայացնում են ժողովրդական արվեստ։ Ամենահին փեթակը թվագրվում է 1474 թվականին։ Որոշ փեթակներում ապրում են մեղուներ։
1999 թվականին թանգարանի շենքում բացվել է ցուցահանդես, որը ներկայացրել է ցուցանմուշներ միջատների օգտակարության մասին, մեղվապահության և շերամապահության առարկաներ։ Դրանից հետո շենքի տարածքում տնկվել են մեղրատու բույսեր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կերպարային փչակ
-
Կերպարային փչակներ
-
Կերպարային փչակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Muzea Wielkopolski. Poznań: Kwartet, 2004, s. 217—218. ISBN 83-917016-5-4.
- Marian Jeliński. Skansen pszczelarski w Swarzędzu. «Acta Scansenologica». T. 1, s. 244—246, 1980. Sanok: KAW na zlecenie Muzeum Budownictwa Ludowego w Sanoku.
- Województwa wielkopolskie i lubuskie. Warszawa: Demart, 2009, s. 85, seria: Polska niezwykła. ISBN 978-83-7427-475-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի պաշտոնական կայքը (լեհ.)