Մաֆիա։ Խաղ ապրելու համար
Մաֆիա։ Խաղ ապրելու համար ռուս.՝ Мафия: Игра на выживание | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | գիտաֆանտաստիկ էքշն, կինոֆանտաստիկա և մարտաֆիլմ |
Հիմք | Մաֆիա |
Թվական | հունվարի 1, 2016[1] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սարիկ Անդրեասյան[1] |
Պրոդյուսեր | Սարիկ Անդրեասյան |
Դերակատարներ | Վիկտոր Վերժբիցկի, Վենիամին Սմեխով, Յուրի Չուրսին, Vyacheslav Razbegaev?, Օլգա Տումայկինա, Անդրեյ Չադով, Նատալյա Ռուդովա, Yevgeny Koryakovsky?, Ալեքսեյ Գրիշին և Vsevolod Kuznetsov? |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Նկարահանման վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Enjoy Movies |
Տևողություն | 91 րոպե |
Բյուջե | 3 000 000 $[2] |
Շահույթ | 4 026 795 $ |
Մաֆիա։ Խաղ ապրելու համար (ռուս.՝ Мафия: Игра на выживание), ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի և սցենարի հեղինակԱնդրեյ Գվարիլովի ռուսական ֆանտաստիկ ֆիլմ։ Պրեմիերան տեղի է ունեցել Ռուսաստանում 2016 թվականի հունվարի 1 - ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեպքերը տեղի են ունենում 2072 թվականին Մոսկվայում։ «Մաֆիա» խաղը համաշխարհային ֆենոմեն է, ներկայիս ամենահանրաճանարչ հեռուստատեսային շոուն է։ Ամեն տարի տասնմեկ անվախ կամավորներ՝ հասարակության բոլոր շերտերից, հավաքվում են միասին, որպեսզի պարզեն, թե ով է անմեղ խաղաղ բնակիչ, իսկ ով անխիխճ Մաֆիա։ Խաղ, որը որոշում է ում ապրել, իսկ ում՝ մահանալ։
Խաղում կա ծրագրավորող սարք, որում մասնակիցները մահանում են իրենց վախերից։ Խաղի մասնակիցներն են՝ Լուկա Սերգեևիչը (միլիոնատեր), Իլյան (քաղցկեղով հիվանդ), Կրիվոյը (բանտարկյալ), Իվանը (բանտարկյալ, անարդար դատապարտված), Վլադիմիրը (զինվորական սպա), Կատյան (մանկատան աղջիկ), Լարիսան (հարբեցող), Կիրիլը (հուսահատ վիճող), Կոնստանտինը («վաճառող», Մաֆիա խաղի աշխատող), Մարիան (նախկին բալետի պարուհի), Պյոտրը (Մարիի երկրպագու)։ Բանտարկյալները հաղթելու դեպքում ստանում են ազատություն, իսկ մնացածը 1 միլիարդ ռուբլի (բաժանվում է բոլոր հաղթողների մեջ)։
Սկզբում համակարգիչը բաժանում է դերերը այնպես, որ միայն խաղացողը գիտի, թե ինքը ով է։ Խաղացողները բաժանվում են 9 խաղաղ բնակչի և 2 մաֆիայի։ Խաղացողները ներկայանում են և սկսվում է խաղը։ Մարիան, Կրիվոն, Պյոտրը, Վլադիմիրը, Լարիսան, Կանդտանտինը և Իվանը մահանում են իրենց վախերից։ Հերթական քվեարկության ժամանակ 4 մասնակիցները չեն կարողանում համաձայնության գալ և համակարգիչը ավտոմատ կերպով ընտրում է Կատյային։ Բայց Կիրիլը, ով նրա հետ մեկ օր առաջ էր ծանոթացել պոկվում է իր բազկաթոռից, թռչում Կատյայի բազկաթոռի մեջ և նրա հետ մտնում ծրագրավորող սարք…
Ըստ խաղի կանոնների, եթե ողջ է մնում մեկ խաղաղ բնակիչ և մեկ մաֆիա, ապա հաղթում է մաֆիան։ Խաղաղ բնակիչ Լուկան և մաֆիայի խաղացող Իլյան ողջ վերադառնում են տուն։ Իսկ Կիրիլը նորից գրանցվում է խաղին, որպեսզի հաղթի մաֆիային։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտոր Վերժիբսկի — «Մաֆիա» խաղի գլխավոր կազմակերպիչ
- Վենյամին Սմեխով — Լուկա Սերգեևիչ (միլիոնատեր)
- Յուրի Չուրսին — Կոնստանտին («վաճառող», Մաֆիա խաղի աշխատող)
- Վասիլյավ Ռազբեգայև — Վլադիմիր (զինվորական սպա)
- Օլգա Տումայկինա — Լարիսա (հարբեցող)
- Անդրեյ Չադով — Իլյա (քաղցկեղով հիվանդ)
- Վադիմ Զալատի — Կիրիլ (հուսահատ վիճող)
- Վիոլետա Գետմանսկայա — Կատերինա կամ Կատյա (մանկատան աղջիկ)
- Նատալիա Ռուդովա — Մարիա (նախկին բալետի պարուհի)
- Եվգենի Կիրայակովսկի — Պյոտր (Մարիի երկրպագու)
- Ալեքսեյ Գրիշին — Կրիվոյ (բանտարկյալ)
- Արտյոմ Սուչկով — Իվան (բանտարկյալ, անարդար դատապարտված)
- Կարեն Բադալեվ — հոգեբան
- Վսեվոլոդ Կուզնեցով — հաղորդավարի ձայն
Քննադատություն և գնահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը բացասաբար է ընդունվել մամուլի կողմից[3][4]։ Բոլոր հրատարակչությունների մեջ միայն Film.ru կայքը դրական կարծիք արտահայտեց գրելով․ «Շնորհիվ իր վառ գաղափարի, որակյալ տեսողական մարմնավորման և դինամիկայի, ֆիլմը արժանի է հանդիսատեսի ուշադրությանը»[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt4471388/
- ↑ https://afisha.mail.ru/cinema/movies/823923_mafiya/
- ↑ Рецензии на фильм Мафия: Игра на выживание / Mafia (2015), отзывы
- ↑ Мафия: Игра на выживание - отзывы о фильме
- ↑ «Рецензия на фильм «Мафия: Игра на выживание». Кино на Фильм.ру». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
|
- Մոսկվայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- 2010-ականների ռուսերեն ֆիլմեր
- 2016 ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Հակաուտոպիական ֆիլմեր
- Համակարգչային անիմացիոն ֆիլմեր
- Ռուսական ֆանտաստիկ ֆիլմեր
- Ռուսական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Մոսկվայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2072 թվականին