Մարու (կատու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարու
Տեսակկատու
Սեռարու
Ծնվել էմայիսի 24, 2007(2007-05-24) (17 տարեկան)
ԾննդավայրՃապոնիա

Մարու (մայիսի 24, 2007(2007-05-24), Ճապոնիա), Ճապոնիայում գտնվող շոտլանդական ազնվացեղ կատու է, որը հայտնի է դարձել YouTube-ում։ 2016 թվականի սեպտեմբերի դրությամբ Մարուին ներկայացնող տեսանյութը դիտվել է ավելի քան 325 միլիոն անգամ՝ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ YouTube-ում բնորոշ կենդանու տեսանյութի ամենաշատ դիտումների համար[1][2]։ Մարուն նկարագրվել է որպես «համացանցում ամենահայտնի կատու»[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարուի սեփականատերը հրապարակում է տեսանյութեր, որոնք ունեն մուգումոգու անվանումը։ Նրա տերը գրեթե երբեք չի երևում տեսանյութերում։ Տեսանյութերը պարունակում են անգլերեն և ճապոներեն տիտղոսաթերթեր, որոնցում նկարագրում են իրադարձություններ, հաճախ ցուցադրվում է, որ Մարուն խաղում է ստվարաթղթե տուփերում, իր առաջին տեսանյութում նշվում է՝ «Ես սիրում այս տուփը»։ Մարուի տեսանյութերը, սովորաբար ունենում են 3-7 րոպե տևողություն, Մարուն զբաղված է տարբեր գործողություններով, ինչպես նշված է տիտղոսաթերթում տեսանյութերի մեծ մասը ունեն կենտրոնացված թեմա կամ գործողություն։ Տեսանյութերի ընթացքում Մարուն ցույց է տալիս իր տուփերով կախարդանքը, խաղաղ անհատականությունը, զվարճալի հնարքները հնաոճ իրերով, հնարամիտ հետախուզությունները և ինտուիցիան։

2013 թվականի օգոստոսին Մարուի սեփականատերը անասնաբույժից որդեգրել է Հանա անունով որձ կատվին։ Երկշաբաթյա փորձաշրջանի ընթացքում Մարուն և Հանան մտերմացան, և Մուգումոգուն որոշեց Հանային դարձնել իրենց ընտանիքի նոր անդամ[4]։

Հռչակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Entertainment Weekly-ն իր «Հրչակավոր կատվի տեսանյութ» հոդվածում Մարուին նշել է Կոմուտատոր կատվի և Նորային հետ[5][6] «Նյու Յորք Թայմս»-ը Մարուին նշել է կատուների և շների մասին հոդվածում որում եղել են նաև կատվի նկարները[7]։ Մարուի տեսահոլովակները ցուցադրվել են Fresh Step-ի գովազդային հոլովակում՝ «Fresh Step» YouTube ալիքում[8] Մարուն ցուցադրվել է նաև ճապոնական տարբեր ապրանքանիշների գովազդներում[9]։ 2011 թվականի դեկտեմբերի դրությամբ Մարուի յութուբյան ալիքը Ճապոնիայում ամենաշատ բաժանորդագրություններով՝ թվով 7-րդ տեղում է։

2011 թվականի երկրաշարժից հետո Մուգումոգուն Մարուի էջից տեղեկացրեց, որ Մարուն անվնաս է, չնայած տարհանման պահին դեպք է պատահել[10]։

2017 թվականի մարտին Մարուն ճանաչվել է որպես YouTube-ում ամենադիտված կենդանին։ 2019-ի հունվարի 3-ի դրությամբ նրա տեսանյութերը դիտվել են ընդհանուր առմամբ 405,235,246 անգամ[11]։

Հրապարակված նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի սեպտեմբերին Ճապոնիայում լույս տեսավ «Ես Մարուն եմ» գիրքը և DVD-ն[12][13][14]։ Մարու Դեսուի հետագա DVD- ն հրապարակվել է հաջորդ տարվա փետրվարին[15]։ Երկրորդ գիրքը, որը կոչվում էր «Ավելի քան Մարու», լույս է տեսել 2011-ի օգոստոսի 31-ին, բայց միայն ճապոներեն[16]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. mugumogu (2008 թ․ հուլիսի 10). «mugumogu's Channel». YouTube. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  2. https://www.youtube.com/watch?v=DCofdZITUEY
  3. «In Search of the Living, Purring, Singing Heart of the Online Cat-Industrial Complex | WIRED». Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
  4. mugumogu (2013 թ․ օգոստոսի 6). «まるです». Sisinmaru.blog17.fc2.com. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
  5. «Notable Kitty Videos». Entertainment Weekly. 2009 թ․ օգոստոսի 7. էջ 39.
  6. Svetkey, Benjamin (2009 թ․ հուլիսի 30). «Cat videos! Cat videos! Cat videos! Help us grade the cat videos!». EW.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  7. Genzlinger, Neil (2010 թ․ հուլիսի 23). «On Films and TV, Cats and Dogs Playing Cute». NYTimes.com.
  8. freshstep. «freshstep's Channel». YouTube. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. Photo of Maru WiMAX ad
  10. Maru. «Maru blog post». Maru. Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.
  11. Guinness World Records (2017-03-24), Maru - The cat from Japan that holds the record for most watched animal on YouTube, Վերցված է 2017-03-26-ին
  12. mugumogu. «I am Maru». Amazon.co.jp. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  13. mugumogu. «I am Maru 2». Tokimeki Publishing. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  14. mugumogu (2009). I am Maru (Maru Desu) (Japanese). Tokimeki Publishing. ISBN 978-4-04-895128-9.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. mugumogu (2010). «I am Maru». Columbia Music Entertainment, Inc. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  16. «Amazon.co.jp: もっと、まるです。: mugumogu: 本». Amazon.co.jp. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]