Jump to content

Մարմինների անկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարմինների անկում, մարմինների շարժումը Երկրի ձգողության դաշտում՝ առանց սկզբնական արագության։ Այդ շարժման վրա, ձգողության ուժից բացի, ազդում են նաև Երկրի օրական պտույտն իր առանցքի շուրջը և օդի դիմադրության ուժը։

Երկրի շառավղի համեմատությամբ փոքր հ բարձրությունից անկման դեպքում, երբ կարելի է օդի դիմադրությունն անտեսել, իսկ ձգողության ուժը համարել հաստատուն, շարժումը կոչվում է ազատ անկում։ Այդ դեպքում հ բարձրությունից ընկնող մարմնի վերջնական արագությունը որոշվում է

բանաձևով, որտեղ v0-ն սկզբնական արագությունն է (մ/վ), g-ն՝ ազատ անկման արագացումը, t-ն՝ ժամանակը։

Երկրի օրական պտույտի հետևանքով մարմինների անկման ժամանակ առաջանում են իներցիայի փոխադրական (կենտրոնախույս) ուժը, որը ձգողության ուժի հետ տալիս է ծանրության ուժը, և իներցիայի Կորիոլիսի ուժը, որի պատճառով մարմինների անկման հետագիծը ուղղաձիգից շեղվում է դեպի արևելյան (100 մ բարձրությունից անկման դեպքում մոտ 1 սմ)։ Օդի դիմադրությունը կարող է էապես ազդել մարմինների անկման բնույթի վրա։ Ոչ շատ մեծ արագությունների (գործնականորեն՝ մինչև 300 մ/վրկ կարգի) դեպքում օդի դիմադրության ուժը համեմատական է արագության քառակուսուն՝ R=kv2, որտեղ k-ն դիմադրության գործակիցն է, որը կախված է մարմնի ձևից, օդի խտությունից ու, այսպես կոչված, միդելային հատվածքի մակերեսից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 328